Rate this item
(0 votes)

Հայաստանը կհյուրընկալի Եվրոպայի առաջնության որակավորման 1-ին փուլի մրցաշարը

Երեկ Նիոնում ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ մինչեւ 17 տարեկանների 2014թ. Եվրոպայի առաջնության որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը, որը կատարեցին ՈՒԵՖԱ-ի մանկապատանեկան եւ սիրողական ֆուտբոլի կոմիտեի նախագահ Ջիմ Բոյսն ու Գերմանիայի պատանեկան հավաքականի ավագ Պասկալ Իտտերը, որի թիմն ի դեպ, ստացավ «Ֆեյր Փլեյի» մրցանակը: Որակավորման 1-ին փուլին մասնակցում են ՈՒԵՖԱ-ին անդամակից 54 երկրներից 52-ի ընտրանիները, որոնք բաժանվեցին 13 խմբի:

Հայաստանի հավաքականը այս փուլում ընդգրկված է ընտրական 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Անգլիայի, Իռլանդիայի, եւ այս տարվա հոկտեմբերի 1-ից նախնական հիմունքներով ՈՒԵՖԱ-ին անդամակցած Ջիբլարթարի ընտրանիները: Ընտրական այս խմբի մրցաշարը եկող տարվա հոկտեմբերի  24-29-ը կհյուրընկալի Հայաստանը: Խմբերում 1-2-րդ տեղերը զբաղեցրած հավաքականները, 3-րդ տեղը գրավածների մեջ լավագույն արդյունքը(հաշվի կառնվեն քառյակում 1-2-րդ տեղերը զբաղեցրածների հետ հանդիպումների արդյունքները) ունեցող ընտրանու, ու վարկանիշային ցուցակի առաջատար Գերմանիայի հավաքականը 2014-ի գարնանը կմասնակցեն որակավորման 2-րդ՝ էլիտ փուլի մրցաշարին: Այս փուլի 28 մասնակիցները կբաժանվեն 7 խմբի, ու կվիճարկեն Մալթայում 2014-ի մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու 7 ուղեգրերը: Եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք են ստանում էլիտ ռաունդի խմբերի 7 հաղթողներն ու Մալթայի ընտրանին, որպես ստուգատեսի կազմակերպիչ երկրի ներկայացուցիչ:



©2012 Armenian Soccer

back to top