Rate this item
(0 votes)

«Իմպուլսը» ամփոփեց մրցաշրջան-2012-ի արդյունքները

Երեւանի «Պանդոկ» անվանումը կրող ռեստորանում ՀՀ բարձրագույն խմբի 21-րդ առաջնությունում մրցաշրջանը 3-րդ տեղով ավարտած Դիլիջանի «Իմպուլսի» ղեկավարության եւ ֆուտբոլիստների հանդիպման ժամանակ ջերմ ու անմիջական մթնոլորտում ամփոփվեցին մրցաշրջան-2012-ի արդյունքները: «Իմպուլսի» մամուլի ծառայությունից ստացած տեղեկության համաձայն դեկտեմբերի 6-ից մինչեւ 2013թ. հունվարի 10-ը թիմին ձմեռային արձակուրդ կտրվի: Նախնական ծրագրերի համաձայն նոր մրցաշրջանի նախապատրաստության շրջանակներում մինչ առաջնության եւ ՀՀ գավաթի խաղարկության հանդիպումների վերսկսումը նախատեսվում է «Իմպուլսի» արտերկրյա ուսումանմարզական 2 հավաք կազմակերպել՝ մեկը Սոչիում, մյուսը՝ Կիպրոսում: Թիմի ներկայիս կազմի խաղացողներից եւ ոչ մեկի ծառայություններից ակումբը չի հրաժարվի: Դրա հետ մեկտեղ հնարավոր է խաղային առանձին դիրքերն ուժեղացնելու համար նոր խաղացողներ հրավիրվեն:




©2012 Armenian Soccer

back to top