Rate this item
(0 votes)

«Արարատն» արդեն… 80 տարեկան է

Մայիսի 10-ին,  Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը  նշեց  իր հիմնադրման  80-րդ տարեդարձը:
1935թ-ի մայիսի 10-ին հիմնադրված ակումբը իր պատմության առաջին հատվածի ընթացքում կրել է «Սպարտակ» և «Դինամո» անվանումները, իսկ 196թ3-ին վերջնականապես անվանափոխվել է «Արարատ»:
«Արարատը» հանդիսանում է ԽՍՀՄ չեմպիոն (1973թ), ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր (1973թ, 1975թ), Հայաստանի չեմպիոն (1993թ), Հայաստանի հնգակի գավաթակիր (1993թ, 1994թ, 1995թ, 1996/97թթ, 2008թ) և Հայաստանի սուպերգավաթակիր (2009թ).
Վստահ ենք, որ հարուստ պատմություն ունեցող ակումբը բազմաթիվ հաջողություններ կարձանագրի` ուրախացնելով իր հավատարիմ երկրպագուներին:
Armenian-soccer.com   կայքի ողջ աշխատակազմը  սրտանց  շնորհավորում է  «Արարատ» ակումբի ներկայիս սերնդի ներկայուցիչներին ակումբի հիմնադրման հոբելյանի առթիվ և հույսով է ու հավատում է, որ հատկապես  նորանշանակ փորձառու մասնագետ Վարուժան Սուքիասյանի ղեկավարությամբ հայկական  ֆուտբոլի երբեմնի դրոշակակիրն   ետևում թողնելով  վերջին շրջանի եղած բոլոր անհաջողություններնու դժվարությունները   կրկին կբռնի վերելքի ուղին:
Ծնունդդ շնորհավո՛ր, «Արարատ»:


2015 Armenian Soccer

back to top