Rate this item
(0 votes)

Դավիթ Մանոյանը կրկին վիրահատվեց

Արդեն հայտնել էինք, որ «Փյունիկի» ավագ, ՀՀ ազգային հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, ով իր թիմակից  Կամո Հովհաննիսյանի հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է  տեղափոխվել ՌԴ-ի պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում նախավերջին՝ 15-րդ տեղում ընթացող Վլադիկավկազի «Ալանիա», ձմեռային իր արձակուրդը մտադիր  է  անցկացնել Գերմանիայում ՀՀ ազգային հավաքականի իր մտերիմ խաղընկեր Լեւոն Հայրապետյանի հետ: Դավիթը միաժամանակ Մյունխենում, ուր այս տարի «Բավարիայի» բժիշկի մոտ վիրահատվել էր, հերթական բուժզննումը պիտի անցներ ծնկի նախկին վնասվածքի հետ կապված: Ցավոք, ինչպես տեղեկացանք «Փյունիկի» մամուլի ծառայությունից հետազոտությունների արդյունքով պարզվել է, որ կրկին վիրահատական միջամտության կարիք է զգացվում, եւ երեկ Մանոյանը նորից վիրահատության ենթարկվեց: Հուսադրող է թերեւս այն, որ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խոսքերով երիտասարդ կիսապաշտպանի ապաքինման հաջող ընթացքի դեպքում չի բացառվում, որ Դավիթն այնուամենայնիվ կհասցնի վերականգնվել, ու մասնակցել հունվարի 13-ից Թուրքիայի Բելեկ քաղաքում սկսվելիք «Ալանիայի» նոր մրցաշրջանի առաջին ուսումնամարզական հավաքին:






©2012 Armenian Soccer

back to top