Rate this item
(0 votes)

«Ուլիսը» 3 խաղացողների հետ չերկարաձգեց պայմանագրերը

ՀՀ գործող չեմպիոն «ՈՒլիսը», որ ՀՀ 21-րդ առաջնությունում անհաջող է հանդես գալիս, ու ձմեռային արձակուրդի  է մեկնել չեմպիոնին ոչ վայել 6-րդ տեղով, մարզումները կվերսկսի դեկտեմբերի 25-ից: Ինչպես  մեր թղթակիցը տեղեկացավ ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանից դեկտեմբերի 1-ին լրացել են որոշ խաղացողների «Ուլիսի» հետ  կնքած պայմանագրերը: Արդեն հայտնի է, որ ակումբի ղեկավարության եւ մարզչական շտաբի որոշմամբ նրանցից 3-ի՝ ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացողներ՝ կիսապաշտպան Սամվել Մելքոնյանի ու հարձակվող Գալուստ Պետրոսյանի, ինչպես նաեւ փորձառու, պաշտպան Հովհաննես Գրիգորյանի հետ պայմանագրերը չեն երկարացվի: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի ղեկավարությունը մտադիր է հնարավորինս թարմացնել թիմի կազմը: Հենց այդ նպատակով տեղացի երիատասարդ խաղացողներից բացի հատկապես հարձակման գիծը ուժեղացնելու համար կհրավիրվեն 1-2 որակյալ լեգիոներներ:




©2012 Armenian Soccer

back to top