Rate this item
(0 votes)

Եթե Բերեզովսկին չմիանա «Փյունիկին», ապա… կավարտի կարիերան

Երեկ  գիշեր  «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ֆուտբոլային ժամը» հաղորդման ժամանակ անդրադարձ եղավ նաև ՀՀ-ի հավաքականի ավագ , 40-ամյա  դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:
Մասնավորապես, վերոհիշյալ հաղորդման  հաղորդավար Էդուարդ Քալանթարյանը նշեց, որ իրենց  հետ ունեցած  հեռախոսազրույցում ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հայտնել է, որ  եթե Բերոզովսկին Եվրոպայի  Չեմպիոնների լիգայի որակավորման   2-րդ փուլից միանա Երևանի «Փյունիկին», ապա կշարունակի հանդես գալ նաև ՀՀ ազգային  հավաքականում: Հակառակ պարագայում  40-ամյա դարպասապահը կավարտի  իր կարիերան:
Հիշեցնենք ,որ Բերզովսկին  ներկայում  իր ակումբի  ՝ Մոսկվայի <Դինամոյի> երիտասարդական թիմի մարզչական շտաբում է ընդգրաված ու մարզում է այդ թիմի դարպասապահներին:

2015 Armenian Soccer

back to top