Rate this item
(0 votes)

Գրիգոր Մելիքսեթյանը վերադարձել է «Գանձասար-Կապան»

Կապանի <Գանձասար-Կապանի>շարքերն է համալրել  ժամանակին ՀՀ ազգային հավաքականում հանդես եկած 29-ամյա դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Հիշեցնենք, որ Մելիքսեթյանը նախորդ մրցաշրջանում <Գանձասար-Կապանի> կազմում հասցրել էր 9-ը խաղի մասնակցել: Այս մասին հայտնում են կապանյան ակումբի լրատվական ծառայությունից:
Կապանյան ակումբի շապիկով անցկացրած 810 րոպեների ընթացքում Մելիքսեթյանը 2 անգամ զգուշացվել է, 12 անգամ էլ ստիպված է եղել գնդակը հանել սեփական դարպասից: Հիշեցնենք, որ Մելիքսեթյանը նախորդ մրցաշրջանում հենց <Գանձասար-Կապանից> էր տեղափոխվել  նոր վերկազմավորված Երևանի <Ուլիս>, որի կազմում անցկացրել էր ընդամենը 1 հանդիպում: Գրիգոր Մելիքսեթյանը հանդես է եկել նաև Երևանի <Փյունիկում>,Երևանի <Արարատում> ,Դիլիջանի <Իմպուլսում > ինչպես նաև Իրանի Սարչեշմեհի <Մես>,   Թեհրանի <Պայքան>, < Գոհար Զագրոս>ակումբներում:

2015 Armenian Soccer

back to top