Արդեն հայտնել ենք, որ ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից Կապանի «Գանձասար-Կապանի» երկրորդ թիմում տեղի է ունեցել մարզչական փոփոխություն: Երիտասարդ խոստումնալից մասնագետ Տիգրան Գևորգյանին <Գանձասար- Կապան-2>-ում գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է առավել փորձառու Աշոտ Մանուչարյանը:
Տիգրան Գևորգյանն իր հերթին ընդգրկվել է ակումբի գլխավոր թիմի Սամվել Պետրոսյանի և Աշոտ Բարսեղյանի գլխավորած մարզչական շտաբում:
<Գանձասար-Կապան-2>-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Աշոտ Մանուչարյանը՝ որպես երկրորդ թիմի գլխավոր մարզիչ աոկւմբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում կիսվել է անելիքների, սպասելիքների, թիմից ստացած տպավորությունների վերաբերյալ.
- Ինչպե՞ս ստացվեց, երկրորդ թիմի գլխավոր մարզիչ նշանակվելու տարբերակը:
- Ակումբի ղեկավարությունը ավելի նպատակահարմար գտավ, որ ես ավելի շատ պետք եմ հենց երկրորդ թիմին: Մենք էլ ամբողջությամբ երիտասարդացրել ենք մեր թիմի կազմը: Աշխատում ենք մինչև 20 տարեկան տղաների հետ: Ուզում ենք նոր սերունդ պատրաստել բարձրագույն խմբում հանդես գալու համար:
- Արդեն սկսել եք նախապատրաստությունը, ի՞նչ եք պլանավորել այդ ընթացքում:
- Արդեն երկու շաբաթ է մենք սկսել ենք նախապատրաստությունը, ֆիզիկական ընդհանուր փուլն արդեն անցել ենք, հիմա սկսում ենք նախապատրաստության հաջորդ փուլը: Նախատեսել ենք ընկերական մեկ հանդիպում հուլիս 10-ին Արցախում՝ <Լեռնային Արցախ>թիմի հետ, դրանից հետո արդեն կորոշենք մեր հետագա անելիքները: Թիմը ամբողջությամբ երիտասարդացվել է, այստեղ հանդես են գալու նրանք, ովքեր 20 տարեկանից ցածր են և նրանք, ում բարձրագույն խմբում հանդես եկող թիմի մարզիչը նպատակահարմար կգտնի, ի նկատի ունեմ փորձ ձեռք բերելու կամ վնասվածքից ապաքինվելու համար: Մենք ուզում ենք ավելի շատ տեղացի կադրերի պատրաստել, ովքեր կկարողանան հանդես գալ բարձրագույն խմբի առաջնությունում:
- Սամվել Պետրոսյանը, երբ նախորդ տարի եկավ այս թիմ ասաց, որ առաջին տարում հիմնական շեշտը դրվելու է բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող թիմի վրա, իսկ երկրորդ թիմի ու մանկապատանեկան ֆուտբոլի վրա կկենտրոնանանք հաջորդ տարի, իսկապես այդպե՞ս է:
- Այո, իսկապես մեջ աջակցություն է նկատվում, թե ակումբի ղեկավարության, թե <Գանձասար-Կապան> թիմի մարզչական շտաբի կողմից: Հենց նրանց նախաձեռնությունն էր, որ հնարավորինս շատ սկսեցինք վստահել երիտասարդներին, տեղի կադրերին, ովքեր ապագայում կհամլրեն բարձրագույն խմբում հանդես եկող թիմը:
- Թիմի սաներ Տիգրան Իվանյանի և Մհեր Հարությունյանի մասին, ի՞նչ կասեք:
- Ակումբը հրաժարվել է նրանց ծառայություններից: Չէի ցանկանա գնահատել նրանց ֆուտբոլային որակները, բայց կարծում եմ, որ նրանք այն տարիքում են, որ պետք է արդեն բարձրագույն խմբի առաջնությունում հանդես գան:
- <Գանձասար-Կապան-2>-ում ամենափորձառու ֆուտբոլիստը Հայրապետ Ավագյա՞նն է:
- Հայրապետ Ավագյանը հանդիսանում է <Գանձասար-Կապան>թիմի ֆուտբոլիստ, ուղղակի առաջին թիմի մարզչական շտաբը ավելի նպատակահարմար գտավ, որ Հայրոն մարզվի հենց երկրորդ թիմի կազմում:
- Ի՞նչ խնդիրներ եք ձեզ համար առաջադրել:
- Նորից կրկնեմ, որ մեր գլխավոր առաքելությունը տեղացի կադրերից առաջին թիմի համար կադրեր պատրաստելն է:
2015 Armenian Soccer
Աշոտ Մանուչարյան. «Մեր գլխավոր առաքելությունը տեղացիներից 1-ին թիմի համար կադրեր պատրաստելն է»
Clubs
- Premier League 2019-20
- Premier League 2018-19
- Premier League 2017-18
- Premier League 2016-17
- Premier League 2015-16
- Premier League 2014-15
- Premier League 2013-14
- Premier League 2012-13
- Premier League 2011
- Premier League 2010
- Premier League 2009
- Premier League 2008
- Premier League 2007
- Premier League 2006
- First League 2019-20
- First League 2012-13
- National Cup
- Euro Cups
- Friendlies
Players
- Armenians Abroad 2019
- Armenians Abroad 2018
- Armenians Abroad 2017
- Armenians Abroad 2016
- Armenians Abroad 2015
- Armenians Abroad 2014
- Armenians Abroad 2013
- Armenians Abroad 2012
- Armenians Abroad 2011
- Armenians Abroad 2010
- Armenians Abroad 2009
- Armenians Abroad 2008
- Armenians Abroad 2007
- Armenians Abroad 2006