Rate this item
(0 votes)

Գևորգ Ղազարյան. «Ցանկությունս է, որ «Մարիտիմուն» հայտնվի առաջնության լավագույն եռյակում»

Ինչպես արդեն  հայտնել ենք ՀՀ ազգային  հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, երեկ 3 տարվա պայմանագիր է ստորագրել պորտուգալական «Մարիտիմու» ակումբի հետ :Եվ ահա ակումբի պաշտոնական  հեռուստալիքին՝ Marítimo TV-ին  տված    իր առաջին  հարցազրույցում ՀՀ ընրանու  խաղացողը կիսվել է պորտուգլական ակումբից ստացած իր առաջին տպավորություններով.
<  Շատ ուրախ եմ, որ այսօր «Մարիտիմույի» հետ պայմանագիր ստորագրեցի: Եկել եմ լուրջ նպատակներով և հուսով եմ, որ լուրջ հաջողություններ կունենամ ակումբի հետ: Հանդես եմ գալու հարձակման ձախ եզրում և սիրում եմ խաղալ հարձակողական ֆուտբոլ:
Արդեն ծանոթացել եմ թիմի հիմնական և մարզումային խաղադաշտերին: Տեղյակ եմ, որ «Մարիտիմուն» Պորտուգալիայի հնագույն ակումբներից է և հարուստ պատություն ունի, ինչպես նաև հաջողությունների է հասել երկրի առաջնության և գավաթի խաղարկություններում:
Շատ ուրախ եմ, որ առաջին հայ ֆուտբոլիստն եմ Պորտուգալիայի առաջնությունում: Պետք է ամեն ինչ անեմ, որ Հայաստանը և հայ ֆուտբոլիստներին ավելի լավ ճանաչեն ու ավելի շատ հայ ֆուտբոլիստներ հայտնվեն Պորտուգալիայի առաջնությունում: Ցանկանում եմ շատ գոլերի հեղինակ դառնալ և շատ հաղթանակների հասնել թիմի հետ:
Ցանկությունս է, որ «Մարիտիմուն» հայտնվի առաջնության լավագույն եռյակում, կամ քառյակում: Միգուցե դժվար կլինի,սակայն  հուսով եմ, որ մեզ կհաջողվի և մենք ամեն ինչ կանենք դրա  հասնելու համար: Կարծում եմ նաև, որ արագորեն կհարմարվեմ թիմին և հույսով   եմ,որ  թիմակիցներս կօգնեն ինձ այդ հարցում>:

2015 Armenian Soccer

back to top