Rate this item
(0 votes)

Սարգիս Հովսեփյան «Վաղվա խաղում գլխավոր խնդիրը ռևանշն է»

Այսօր ժամը 18-ին Երևանի <Հանրապետական> մարզադաշտում ՀՀ չեմպիոն  Երևանի <Փյունիկը> Եվրոպայի Չեմպոինննրի Լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում հյուրընկաելու է Նորվեգիայի չեմպոին   <Մյոլդեին>,  ում 1շաբաթ առաջ արտագնա խաղում զիջել է 0:5 հաշվով: Երեկ կկայացած  նախախաղային մամուլի ասուիսի  ժամաակ <Փյունիկի> գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը խոսեց այդ խաղից իր ակնկալիքներ շուրջ և պատասխանեց լրագրողների հարցերին.    
- <Փյունիկի > կազմում ՀՀազգային հավաքականի՝ 7-8 ֆուտբոլիստ է հանդես գալիս, ու միջազգային հանդիպումները ցույց են տալիս ,որ նրանք պատրաստ չեն նման խաղերի և առհասարակ չեն համապատասխանում հավաքականի մակարդակին: Դա Ձեզ չի՞ մտահոգում՝ որպես ազգային ընտրանու  գլխավոր մարզչի ժամնակվոր պաշտոնակտար:
- Հայաստանում լավագույնները նրանք են, եթե դուք կարող եք ավելի լավերին առաջարկել… Իհարկե մտահոգում է, սակայն  եկեք շատ խիստ չլինենք գնահատականների մեջ ու եկեք այդ խաղով չորոշենք, թե նրանք չեն  համապատասխանում  հավաքականին: Չէ՞ որ նույն Հարոյանը, Հայրապետյանը շատ լավ հանդիպումներ են անցկացրել: Մեկ խաղով  չի որոշվում: Կարծում եմ՝ այստեղ մեղքի մեծ բաժինն իմն է, քանի որ չկարողացա ֆուտբոլիստներին հասկացնել, որ այսպիսի խաղում պետք է մեր ասածները առավելագույնս կատարել: Չէի ցանկանա ֆուտբոլիստներին շատ մեղադրել, որովհետև 0:5 հաշիվը  ավելի շատ մարզչի մեղավորությունն է: Վերլուծություն անպայման կանենք, ուղղակի հիմա դեռ ժամանակ չկա, քանի որ տեսագրությունը դեռ չեն տվել, սակայն այն անպայման կգտնենք ու դիտելուց հետո սխալներն  ավելի հստակ կերևան:
- Հոգեբանական առումով թիմի մոտ ճնշվածություն կա ադրյոք 0:5  հաշվով պարտությունից հետո:
- Իհարկե կա: Ընդհանրապես պարտությունից հետո շատ դժվարու բարդ  է, սակայն պետք է ասեմ, որ ցանկացած ակումբ էլ նման պարտություն ունեցել է: Սրանով կյանքը չի ավարտվում: Ամեն ինչ անում ու հասկացնում ենք, որ պետք է որքան հնարավոր է շուտ մոռանանք այդ պարտությունը: Փորձելու ենք մարզական  ռևանշի հասնել, որ դուք էլ համոզվեք, որ հավաքականի այն ֆուտբոլիստները, ովքեր «Փյունիկում» են, համապատասխանում են հավաքականին ու դա ընդամենը մեկ կամ երկու խաղ էր, որ նրանց մոտ չստացվեց:
- Վաղվա խաղում թիմի առջև ի՞նչ խնդիր է դրվել:
- Ինչպես արդեն նշեցի, վաղվա խաղում գլխավոր խնդիրը ռևանշն է: Անպայման կցանկանայինք հաղթել, որովհետև սա մեզ համար պատրաստություն կլինի առաջնությանը, մյուս կողմից բացահայտ սուտ կլինի , եթե ասեմ՝ 6 գոլ ենք խփելու և անցնելու ենք մրցակցին: Ճիշտ է սա ֆուտբոլ է, սակայն  այդ հաշվով հաղթելը մի փոքր անհնարին էԱմեն դեպքում լավ խաղ կանցկացնենք ու եթե կարողանանք հաղթել, լավ տրամադրությամբ կպատրաստվենք առաջնությունը:

2015 Armenian Soccer

back to top