Rate this item
(0 votes)

Իսպանական «Ռեալ Մուրսիայի» հայազգի հարձակվողը համալրել է ՀՀ չեմպիոնի կազմը

ՀՀ  չեմպիոն Երևանի < Փյունիկը> կես տարով պայմանագիր է ստորագրել 23-ամյա հարձակվող Վարդան Պողոսյանի հետ: ՀՀ  երիտասարդական հավաքականի նախկին խաղացողը  թիմին է միացել Կրասնոդարի <Կուբանից>,  և <Փյունիկում> հանդես կգա վարձակալության հիմունքներով: Հիշեցնեք, որ դեռ Նորվեգիայի չեմպիոն <Մյոլդեի> հետ երևանյան խաղից հետո <Փյունիկի> գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հայտնել էր ,որ թիմից հեռացող  2լեգիոներ  հարձակվողներին ՝  Ջերեմիա Ջոնի և մեքսիկացի Սեզար Ռոմերոյի փոխարեն թիմ է հրավիրվելու հայազգի հարձակվող ,ու ինչպես հիմա  է պարզվում խոսքը  հենց Վարդան Պողոսյանի մասին է:  
Հիշեցնենք, որ Վարդան Պողոսյանը հանդես է եկել  իսպանական «Ռեալ Մուրսիա» և «Սան Սեբաստիան դել լոս Ռեյես» թիմերում: Այս ֆուտբոլիստը Երևանում է ծնվել ,ապա ընտրանիքի հետ  6 տարեկանում Ռուսաստան է տեղափոխվել , սկսել է մարզվել Մոսկվայի <Բուրեվեսնիկում>,  Մոսկվայի <Սպարտակի>  պատանեկան ,ու  երիտասարդական թիմերում , ապա տեղափոխվել է Իսպանիա ,ու վարպետությունը կատարաելագործել Տերսերայի «Սիեզա», ապա` «Oրադադա» ակումբների կազմում,  հաջող 5 մրցաշրջան անցկացնելով և 3 անգամ մրցաշարերի հաղթող դառնալով, Վարդանը համալրեց իսպանական «Ռեալ Մուրսիա» ակումբի երկրորդ թիմի` նույն Տերսերա դիվիզիոնում հանդես եկող «Ռեալ Մուրսիա Իմպերիալի» կազմը:
2014թ ամռանը  Աբրահամ Խաշամանյանի կողմից Վարդան   Պողոսյանը հրավիրվել էր ՀՀ երտասարդական հավաքական,  ապա 2015թ փետրվարի 27-ից  մինչև 2016թ հունիսի 30-ը ժամկետով պայմանագիր է կնքել ու կարիերան շարունակել  է ռուսական  Կրասնոդարի <Կուբանի>երիտասարդական թիմի  կազմում:


2015 Armenian Soccer

back to top