Rate this item
(0 votes)

«Գանձասար- Կապանը» ևս ներկայացրեց իր մեր նորեկներին

Այսօր՝ հուլիսի 31-ին  Երևանի <Ռեժինե> հյուրանոցում լրագրողների հետ հանդիպեցինՀՀ բարձրագույն խմբի առաջնության  մասնակից՝ Կապանի  <Գանձասար-Կապանի>> ղեկավարությունը: Ասուլիսին ներկայացել էին թիմի նախագահ Վահե Հակոբյանը, գործադիր տնօրեն Գագիկ Աղաբաբյանը և թիմի տեխնիկական տնօրեն, խորհրդատու -մարզիչ Սամվել Պետրոսյանը:
Ասուլիսի սկզբում ողջույնի իր խոսքը հղեց ակումբի նախագահ Վահե Հակոբյանը. <Նոր մրցաշրջանում մեր նպատակը մրցանակային տեղ զբաղեցնելն է լինելու, կարծում եմ, որ թիմը լավ մարզավիճակում է գտնվում, այս մրցաշրջանում հանդես ենք գալու նոր մարզաշապիկներով: Մենք պատրաստ ենք առաջնությանը, զգացվում է, որ Սյունիքում ֆուտբոլը նորից վերելք է ապրում>:
Իսկ ակումբի խորհրդատու- մարզիչ Սամվել Պետրոսյանը նախ անդրադարձավ թիմի նախապատրաստությանը, այնուհետև հավելեց. << <Մենք ամենայն լրջությամբ ենք պատրաստվել առաջնությանը, թիմը համալրած նորեկները բավականին լավ տպավորություն են թողնում: Մեր նպատակը եվրոգավաթների ուղեգիր նվաճելն է>:
Ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբայանը նշեց, որ անտեսված չէ նաև մանկապատանեկան ֆուտբոլը, որին մեծ ուշադրություն է դարձվում. << Առաջիկա մրցաշրջանում մեր հնարավոր հաջողությունը կոգևորի շատերին: Մեր մարզադաշտում արդեն տեղադրվել են միջազգային ստանդարտներին համապատասխան լուսատախտակ և դարպասներ>:
Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին թիմի համալրած լեգիոներները: Ըստ Սամվել Պետրոսյանի Լուբամբո Մուսոնդան, Ացամազ Բուրաևը, Դամիր Մեմովիչը, Անդրեյ Ստոևը, Գոգիտա Գագատիշվիլին և Վբեյմարը բավականին լավ տպավորություն են թողնում:

2015 Armenian Soccer

back to top