Rate this item
(0 votes)

Ացամազ Բուրաև. «Այստեղ ինձ այնքան լավ ընդունեցին, որ ասես տանը լինեմ»

Պաշտոնապես <Գանձասար-Կապանի> ֆուտբոլիստ դառնալով, երեկ Երևանի <Ռեժինե> հյուրանոցում տեղի ունեցած մամուլի ասուլիսից  հետո ծավալված  զրույցի ընթացքում  նորեկ ռուս ֆուտբոլիստ Ացամազ Բուրաևը լրագրողներին պատմել է իր և թիմի նպատակների մասին.
<Այստեղ ինձ այնքան լավ ընդունեցին, որ ասես տանը լինեմ: Պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի կապանյան ակումբի մարզիչների կողմից ինձ առաջադրված խնդիրները կատարեմ, կարծում եմ, որ ամեն ինչ կերևա առաջնության խաղերի ընթացքում>>,- կենտրոնական հարձակվող  նաև պատմել է իր ընկերոջից՝ Սարգիս Բալոյանից ստացած խորհրդի մասին. < Բալոյանն ինձ ասաց, որ եթե Հայաստանից առաջարկ ունենամ, ապա անպայման ընդունեմ, ես ցանկանում եմ հնարավորինս օգտակար լինել թիմին: Մեր նպատակը եվրոգավաթներում հայտնվելն է> :

2015 Armenian Soccer

back to top