Rate this item
(0 votes)

Լուբամբու Մուսոնդա. ««Շիրակի» հետ հանդիպումը շատ բարդ է լինելու,սակայն…»

Երևանի <Ռեժինե> հյուրանոցում  կայացած նախամրցաշրջանային մամուլի  ասուլիսից  հետո, որպես արդեն <<Գանձասար-Կապանի>> ֆուտբոլիստ ակումբի մամուլի ծառայությանը իր առաջին հարցազրույցն է տվել թիմի նորեկ, Զամբիայի հավաքականի կիսապաշտպան  Լուբամբո Մուսոնդան.
< Այստեղ ինձ լավ ընդունեցին, ինչի համար շատ ուրախ եմ, թիմում բոլորի հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ: Հայաստանի առաջնությունը բավականին լավն է, ուրախ եմ, որ նորից ելույթներս շարունակելու եմ այստեղ>,- երիտասարդ  կիսապաշտպանը նաև անդրադարձել է իր նախկին թիմին. <<Ինձ համար <<Ուլիսի>> հետ խաղերը յուրահատուկ կլինեն, քանի որ այդ թիմի հետ հիանալի պահեր եմ ապրել: <Գանձասար-Կապանում> բավականին լավ ֆուտբոլիստներ են հավաքրվել և մենք ամեն խաղի դուրս ենք գալու խաղադաշտ միայն ու միայն հաղթելու համար>:
Զամբիայի ազգային հավաքականի կազմում մեկ գոլ հեղինակած Մուսոնդան նաև անդրադարձել է առաջիկա կիրակի օրը կայանալիք Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության անդրանիկի տուրի խաղին. <  <Շիրակի>> հետ հանդիպուոմը  շատ բարդ է լինելու, սակայն  չենք  ընկրկում ու լրջորեն պատրաստվում ենք այդ խաղին>:

2015 Armenian Soccer

back to top