Rate this item
(0 votes)

«Ալաշկերտը» հաղթեց կազմը զգալիորեն թուլացրած «Փյունիկին», իսկ «Բանանցն» էլ…

Երեկ՝  օգոստոսի 1-ին < <Բանանց>- <Միկա> և <Փյունիկ>- <Ալաշկերտ>հանդիպումներով մեկնարկեց  ՀՀ բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը:
Եվրոլիգայի որակավորման 1-ինև 2-րդ փուլերի  հանդիպումներից հետո Երևանի  <Ալաշկերտը> սահուն անցում կատարեց դեպի ՀՀ առաջնություն: Եվրոպական  մրցասպարեզում ձեռք բերված վստահությունն ու էմոցիոնալ լիցքը փոխանցվեցին ներքին առաջնություն:
Թերևս, այդ գործոնները որոշակիորեն նպաստեցին, որ Հայաստանի չեմպիոնի` ''Փյունիկի'' հետ մեկնարկային խաղի ոչ բարենպաստ սկիզբը (12-րդ րոպեին ''Ալաշկերտը'' զիջում էր 0:1 հաշվով) չշեղեց Աբրահամ Խաշմանյանին սաներին նախանշված ծրագրից, և նրանք հաստատակամորեն շարունակեցին կյանքի կոչել մարզչի խաղային մարտավարությունը: Մարտավարություն, որը, ի վերջո, տվեց իր արդյունքը: Թիմային նվիրված և հաստատակամ գործողությունները գոլերի վերածեց «Ալաշկերտի» նորեկ բրազիլացի Հեբեր Արաուխո Դոս Սանթոսը, ով փայլեց իր վարպետությամբ և դարձավ երկու գեղեցիկ գոլերի հեղինակ:
<Ալաշկերտը> հաղթեց 2:1 հաշվով, գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ Հեբերը գլխավորեց ռմբարկուների ցուցակը:
Օրվա երկրորդ խաղում  ՀՀը նախկին չեմպիոն  <Բնանցը> ,ոչ հիամ հանդես էգալսի <Միկայի> նախկին գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ , միայն խաղի վերջին վայրկյաններին՝ 90 2 –րդր րոեպաին  թիմի նորեկ Ջոն Ջերեմիյի խփած գոլի շնորհիվ խուսփեց պարտությունից ու  լիովին կազմը փոխած ու ԱրմենԱդամյանի գլխավորությամբ հանդեսեկող <Միկայի> ոչ-ոքի՝1:1 խաղաց:
Առաջին տուրում կայացան հետևյալ հանդիպումները`
«Բանանց»-«Միկա» ՝1:1 (0:0),
Երևան, «Բանանց» մարզադաշտ,
Մրցավար` Արտակ Սիմոնյան,
Գոլերը` Ջոն Ջերեմիա 90+2 («Բանանց»), Թեյմուրազ Տոբոև, 75 («Միկա»):
«Փյունիկ»-«Ալաշկերտ»՝ 1:2 (1:1),
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա,
Մրցավար` Զավեն Հովհաննիսյան,
Գոլերը` Վարազդատ Հարոյան, 12 («Փյունիկ»), Հեբեր Արաուժո դոս Սանթոս, 22, 85 («Ալաշկերտ»):
Այսօր՝  օգոստոսի 2-ին կկայանան 1-ին տուրի մնացած  վ երկու հանդիպումները ՝ <Արարատ-<Ուլիս> և <Շիրակ>-<Գանձասար-Կապան>:

2015 Armenian Soccer

back to top