Rate this item
(0 votes)

Աշոտ Բարսեղյան. «Ես ռեալ եմ նայում ու հավատում եմ ոչ թե վիճակագրությանն, այլ թիմին»

ՀՀ բարձրագույն խմբի 24-րդ առաջնոթւյան այսօր Գյումրիում ժամը 17:30-ին տեղիունեալիք 1-իմ տուրի<Շիրակի> հետ հադիպումից առաջ առաջ, <Գանձասար-Կապանի>գլխավոր մարզչի պաշտոնակատար Աշոտ Բարսեղյանը ակումբի մամուլի ծառայոթւյան տված հարցազրույցում ներկայացրել է անդրանիկ տուրի <<Շիրակի>> հետ խաղից իր դիտարկումներն ու սպասելիքները. -Ի՞նչ սպասելիքներ ունեք <Շիրակի>հետ խաղից:
- Առաջին խաղից և առհասարակ բոլոր խաղերից էլ մենք հաղթանակ ենք ակնկալում, չնայած շատ լավ գիտենք, որ <Շիրակը> շատ ուժեղ թիմ է, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Գյումրին լքենք միավորով: Գիտակցում ենք, որ մեզ համար շատ դժվար է լինելու, բայց տղաները և մարզչական շտաբն ամեն ինչ անում են, որպեսզի հասնենք մեր նպատակներին:
- Թիմի բոլոր նորեկներին մենք <<Շիրակի>> հետ խաղին կտեսնե՞նք:
-  Բոլոր լեգեոներներին չեք տեսնի, որովհետև առայժմ որոշ հարցեր կան տրանսֆերների հետ կապված, բուլղարացի Անդրեյ Ստոևը վերջերս վնասվածք է ստացել ու ստիպված բաց կթողնի առաջիկա խաղը, իսկ մյուսներին հնարավոր է, որ տեսնեք:
- Թիմը ֆունկցիոնալ առումով արդեն պատրա՞ստ է առաջնության մեկնարկին:
-  Թիմը պատրաստ է բոլոր առումներով, թե՛ ֆունկցիոնալ, թե՛ տեխնիկական, թե՛ տակտիկական և թե՛ հոգեբանական տեսանկյուններից, բայց առաջ Աստված...
- Առաջնության առաջին տուրի հանդիպումն է լարվածություն կամ ճնշում զգո՞ւմ եք:
- Առաջնության առաջին տուրի հանդիպումն է և բնական է տղաներից բոլորի մոտ էլ լարվածություն կլինի, չնայած կարծում եմ, որ լարվածությունը չի խանգարի տղաներին լավ ելույթ ունենալու համար:
- Հետաքրքրական է, որ կապանյան թիմը Գյումրիում վերջին անգամ հաղթել է 2013 թվականին և դարձյալ առաջնության անդրանիկ տուրի խաղում, դուք հավատո՞ւմ եք վիճակագրությանը:
-  Ես ռեալ եմ նայում ու հավատում եմ ոչ թե վիճակագրությանն ,  այլ թիմին:

2015 Armenian Soccer

back to top