Rate this item
(0 votes)

Սուրեն Չախալյան. «Մենք դեռ շատ աշխատանք ունենք կատարելու»

Այսօր՝oգոստոսի 2-ին ՀՀ փոխչեմպիոն  Երևանի    «ՈՒլիսը» ՀՀ  բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունում անցկացնելու է իր առաջին հանդիպումը: Նախօրեին ակումբի մամուլի ծառայությունը հարցազրույց է անցկացրել թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի հետ:.
-«ՈՒլիսը» առաջնության մեկնարկից առաջ նոր թիմ կազմավորեց: Բայց ի՞նչ խնդիրների ունի թիմը դեռևս:
-Տասը օրվա ընթացքում մենք փորձարկեցինք ու մարզումների միջոցով ընտրություն կատարեցինք: Շատ դժվար աշխատանք էր, որովհետև փորձարկվողների թիվը հասավ 40-ի: Մենք արդեն կատարել ենք մեր ընտրությունը, և թիմում են այն խաղացողները, ովքեր համապատասխանում են մեր պահանջներին: Բայց դեռևս խնդիրներ ունենք՝ հիմա էլ արդեն կապված ֆուտբոլիստների տրանսֆերների հետ: Շատ խաղացողներ, ովքեր մեր պատկերացմամբ պետք է «Արարատի» դեմ դուրս գան խաղադաշտ, հնարվոր է չմանսկացնեն հանդիպմանը, քանի որ դեռևս տրանսֆերները չեն ձևակերպվել վերջնականապես: Խոսքը գնում է ինը ֆուտբոլիստների մասին: Եվս երկուսը չեն ժամանել Հայաստան փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով: Այս բոլոր խաղացողների հետ կապված հարցերը կլուծվեն մոտակա օրերի ընթացքում: Բացի այդ ինչպես հասկանում եք խաղակցվածության խնդիր կա, ֆուտբոլիստների իրար հետ ոչ մի պաշտոնական խաղ չեն անցկացրել: Կարճ ասած՝ թիմը կազմավորվել է, բայց միաժամանակ շարունակում է կազմավորվել: Շատ մեծ ծավալի աշխատանք ունենք դեռ կատարելու:
- Նախորդ առաջնությունում, նույն խնդիրը կար «ՈՒլիսի» առջև: Թիմը հավաքվեց առաջնության մեկնարկից անմիջապես առաջ, ու բոլոր խաղացողներն էլ նորեկներ էին: Սակայն «Ուլիսը» առաջնության մեկնարկում նույնիսկ անպարտելի հանդիպումների քանակով ռեկորդ սահմանեց:
- Հիմա տարբերություն կա: Այո, նախորդ առաջնության մեկնարկում էլ մեն խաղակցվածության խնդիր ունեինք: Բայց բոլոր ֆուտբոլիստներն էլ բավականին մեծ փորձ ունեին և վարպետություն: Իսկ ներկայիս թիմում 2-3 խաղացողներ կան, ովքեր խաղացել են մեծ ֆուտբոլ: Մյուս բոլոր ֆուտբոլիստները ֆուտբոլային տարբեր դպրոցներին ու ակադեմիաներից են և խաղացել են իրենց ակումբների երիտասարդական թիմերում: Այսինքն մենք նաև փորձի ու վարպետության պակաս ունենք: Բացի այդ էլ նախորդ առաջնության առաջին տուրը հետաձգվեց ու մենք խաղացինք, թիմի առաջին մարզումից մոտ 24 օր անց: Հիմա սկսել են մարզվել հուլիսի 21-ին ու խաղում ենք օգոստոսի 2-ին:
-Ներկայիս «ՈՒլիսում» ավելի շատ են տեղի հայ ֆուտբոլիստները: Հասկանալի է, որ դուք ինչ-որ նպատակ ունենք այդ խաղացողներին հրավիրելով:
- Այո, ներկայիս թիմում ավելի շատ են տեղի հայ ֆուտբոլիստները, բացի այդ շատ են նաև դրսից հրավիրված հայ ֆուտբոլիստները: Կոնկրետ նպատակ այս խաղացողների հետ չկա: Միակ նպատակն է ինչքան հնարավոր է լավ պատրաստվել ու լավ խաղալ: Մեն մինչ դեկտեմբեր ամիսը պետք է կարողանանք նախ և առաջ կարգավորել մեր խաղը, ստանալ խաղադաշտում այն խաղային պատկերը որը ուզում ենք: Եվ բոլորս միասին ձգտելու ենք այս ամենին հասնել ինչքան հնարավոր է արագ:
-Առաջնության մեկնարկից առաջ մարզիչների մեծամասնությունը նշում է, որ իրենց նպատակն է տեղ զբաղեցնել մրցանակային եռյակում: «ՈՒլիսն» ինչ նպատակ է դրել իր առջև:
-Անկասկած մեր առաջնությունում կան և ֆավորիտներ: Ինչ վերաբերում է «ՈՒլիսին», ապա մեզ համար նախ և առաջ կարևոր է ձևավորել խաղաոճն ու ստանալ խաղային ձեռագիր: Առաջնության առաջին հատվածում մենք աշխատելու ենք հենց այս կարևոր գործոնների վրա՝ բնականաբար ձգտելով վաստակել ինչքան հնարավոր է շատ միավորներ:
-«ՈՒլիսը» մինչև առաջնության մեկնարկը մեկ ստուգողական հանդիպում անցկացրեց և պարտվեց «Արարատ»-2-ին:
-Իհարկե, այդ խաղում մեր համար կարևորը արդյունքը չէր, բայց այդ հանդիպումը մեզ մտորելու շատ առիթներ տվեց: Եթե խաղում ես առջին լիգան ներկայացնող յուրաքանչյուր թիմի հետ, պետք է տարբերություն զգացվի խաղային մակարդակի: Դա մեր թիմի մոտ չկար: Միևնույն ժամանակ էլ նշեմ, որ այդ խաղում «Ուլիսի» կազմում հանդես եկած համարյա բոլոր ֆուտբոլիստները հիմա թիմում չեն: Մեն պարզապես ուզում էինք տեսնել թե ով և ինչ հնարավորություններ ունի գործում:
«Արարատի» հետ խաղը մեր նորաստեղծ թիմի համար կլինի առաջինը այն կազմով, որը մենք ընտրել ենք, եթե հնարավորություն ունենանք խաղադաշտ դուրս բերել նրանց, ովքեր արդեն տրանսֆերները կունենան Հայաստանում հանդես գալու համար:
-ՀՀ  բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունում դուք ֆավորիտներ տեսնու՞մ եք:
- Իմ կարծիքով չի լինելու ընդգծված առաջատար և միևնույն ժամանակ չի լինելու ընդգծված հետնապահ: Յուրաքանչյուր թիմ կարող է մրցակցին անակնկալ մատուցել: Մեր առաջնությունում թիմերի խաղամակարդակը այսօր համարյա համասար է, և եթե կա տարբերություն, ապա շատ քիչ: Այդ պատճառով առաջնությունը կլինի ավելի հետաքրքիր ու անկանխատեսելի:

2015 Armenian Soccer

back to top