Երեկ ՀՀ 1-ինխմբի առաջմության 8-րդ տուրի <Գանձասար-2>- <Շիրակ-2> գոլազուրկ ոչ-ոքիով ավարտված խաղում Կապանի թիմի կազմում հայատավորված էր 2000 թվականի ծնված 7 ֆուտբոլիստ, որոնցից 4-ը մեկնարկային կազմում էին:
Հանդիպման ավարտից հետո կապանայան ակումբի մամուլի ծառայության տված հարցազրույցում խաղի մասին իր տպավորություններով է կիսվել <Գանձասար-Կապան-2>-ի գլխավոր մարզիչ Աշոտ Մանուչարյանը.
-Խաղի մասին ի՞նչ կասեք:
- Լավ տպավորություններ ունեմ, մենք շատ երիտասարդ թիմով էինք հանդես գալիս, այսօր հայտավորված էր 2000 թվականի ծնված 7 ֆուտբոլիստ, որոնցից 4-ը մեկնարկային կազմում էին: Տղաների կատարած աշխատանքի էլ գոհ եմ: Կարծում եմ, որ սա խաղի տրամաբանական հանգուցալուծումն էր, չնայած, որ <Շիրակ-2>-ը տարածքային առավելություն ուներ:
- Երկու թիմերի գործողություններում էլ այսօր բացակայում էր սրությունը, դա ինչո՞վ կպարզաբանեք:
- Կարծում եմ դա հոգնածության հետ է կապված, մեր թիմում այսօր կային ֆուտբոլիստներ, ովքեր մեկ օր առաջ հանդիպում էին անցկացրել մանկապատանեկան ֆուտբոլի առաջնություններում, իսկ Գյումրիից Կապան տեղափոխությունն էլ բավականին ծանր է, ուստի երկու թիմերի մոտ էլ հոգնածություն էր նկատվում:
- Հայրապետ Ավագյանին խաղի վերջնամասում գործում էր, որպես կենտրոնական պաշտպան, դա ինչո՞վ կբացատրեք:
- Մեր պաշտպաններից մեկը վնասվածք ստացավ, իսկ մենք էլ փոխարինող չունեինք, և ավեի նպատակահարմար զգացինք, որ Հայրապետը գործի հենց դաշտի կենտրոնում: Մեզ համար ոչ-ոքին այս խաղում գերադասելի էր պարտությունից:
- Թիմի դասավորությունը փոխվել է խաղում եք առաջին թիմի ոճով՝ 3-5-2 տակտիկական դասավորությամբ, դա արդարացնու՞մ է:
- Խաղի ժամանակ լինում են պահեր, երբ փոխվում է ողջ տակտիկան, այդ պահին ինչ խաղացողներ, որ ունենում եք ձեռքի տակ, հենց նրանց որակներով էլ պետք է ընտրես թիմի դասավորությունը: Այսօր մեր ընտրած դասավորությունը արդարարցրեց, պաշտպանվելիս գործում էինք արդեն 5 պաշտպանով: Խաղի արդյունքից գոհ եմ:
2015 Armenian Soccer