Rate this item
(0 votes)

Աշոտ Բարսեղյան. « Դժվարանում եմ մեր որևէ խաղ հիշել, որում մենք մինչև վերջին վայրկյանը չպայքարենք»

Երևանի <Ալաշկերտի> հետ  Կապանում երեկ 2:2 հաշվով ավարտված հանդիպմումից   հետո խաղի մասին իր տպավորություններով ու դիտարկումներով է կիսվել կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը.
- Խաղի մասին ի՞նչ կարող եք ասել
- Բավականի լարված հանդիպում ստացվեց, երկու թիմերն էլ բավականին լավ ֆուտբոլ ցուցադրեցին: Ցավոք, ինչպես <<Շիրակի>> պարագայում, այս խաղում նույնպես ոչ-ոքի գրանցեցինք ու չկարողացանք հաղթել, չնայած որ առավելություն ունեինք: Պարզապես շնորհավորում եմ տղաների լավ ֆուտբոլի համար:
- Առաջին խաղակեսի ընթացքում տեղի ունեցած վիճաբանության մասին ի՞նչ կարող եք ասել
- Սա ֆուտբոլ է ու նման բաներ պատահում են, խաղային դրվագում Տիգրան Բարսեղյանը ընկավ գետնին, ու ամենևին անհրաժեշտություն չկար նրա <<վրա>> բարձրանալու: Երկու կողմերի խաղացողներն էլ տաքացան, տրվեցին զգացմունքներին արդյունքում էլ եղավ այն ինչ եղավ:
- Այս խաղով տնային 3 խաղերի շարքն ավարտվեց, 9 հնարավորից կապանյան թիմը վաստակեց միայն 5, արդյունքը գոհացուցի՞չ է:
Ա.Բ. Մենք նախքան այս շարքի մեկնարկը որոշել էինք, որ պետք է ամեն ինչ անենք 9 միավոր վաստակելու համար: Ցավոք սրտի չստացվեց: Բայց տղաները 3 խաղերի ընթացքում էլ մեծ ծավալի աշխատանք կատարեցին: Մենք միավորներ վաստակում ենք շատ մեծ դժվարությամբ: Ես դժվարանում եմ այս առաջնությունում մեր մասնակցությամբ որևէ խաղ հիշել, որում մենք մինչև վերջին վայրկյանը չպայքարենք:
- Տիգրան Բարսեղյանը զգուշացվեց, սա նրա 4-րդ դեղին քարտն էր, <Ուլիսի> հետ խաղում նրան չենք տեսնի: Սա թերևս լավագույն տարբերա՞կն էր, չէ որ մրցակիցը ետնապահ <<Ուլիսն>> է:
-  ՀՀ առաջնությունում ետնապահ թիմեր չկան, բոլորն էլ կարողանում են պայքարել և միավորներ վաստակել: Իսկապես Բարսեղյանի բացակայությունը մեծ կորուստ կլինի մեզ համար, բայց լավ է, որ նա չի մասնակցի միայն <Ուլիսի> հետ խաղին, որը համեմատական կարգով թույլ մրցակից է:
- Այս խաղը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ամենից լարված հանդիպումն էր:
- Լարված հանդիպումներից էր, կարծում եմ, որ այս խաղը դուրեկան եղավ հատկապես երկրպագուների համար, քանի որ երկու թիմերն էլ հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին:

2015 Armenian Soccer

 

 

 

back to top