Rate this item
(5 votes)

Ֆաբիո Կապելլո. «Բանանցը» հիանալի բազա ունի մարզումների և աշխատանքի համար»

Հոկտեմբերի 7-ին Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբում կատարած այցից հետո իտալացի ճանաչված մասնագետ Ֆաբիո Կապելլոն պատասխանել է լրագրողների հարցերին:Այս մասին հայտնում է երևանյան  ակումբի մամուլի ծառայությունը:

- Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները:
- Առաջին անգամ եմ Հայաստանում և ֆանտաստիկ տպավորություններ ունեմ: Ես շատ եմ սիրում պատմություն և այդ առումով Հայաստանը հետաքրքիր երկիր է: Պետք է դուրս գամ և շրջեմ երկրում, որպեսզի ավելի լավ ճանաչեմ երկիրը:

- Ի՞նչ գիտեք Հայաստանի և հայկական ֆուտբոլի մասին:
- Գիտեմ, որ կան արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստներ: Մի քանի տարի առաջ մենք խաղացել ենք Հայաստանի հավաքական հետ և հիշում, որ Հայաստանի ընտրանին  բավական լավ էր խաղում: Հավաքականի կազմում կային շատ որակյալ ֆուտբոլիստներ:

- Ինչպիսի՞ն են տպավորությունները «Բանանցի» մարզահամալիրից:
- Սա հիանալի վայր է մարզումների համար: Ինձ համար հետաքրքիր է, որ այստեղ կա ակադեմիա և դպրոց: Ինձ համար դա շատ կարևոր է: Հինգ տարի ես աշխատել եմ ակադեմիայում և այդ ամենը շատ եմ կարևորում:

- Ինչպե՞ս է ստացվել, եկել հենց «Բանանց»:
- Իմ շատ լավ ընկերն է Ջիվան Չելոյանցը: Արդեն երեք տարի է ճանաչում եմ նրան, երբ նա «Սպարտակի» փոխնախագահն էր: Ինձ համար սա հիանալի հնարավորություն էր այս երկիրը տեսնելու համար: Ինձ համար հետաքրքիր է տեսնել, թե ինչ է կատարվում այլ երկրներում և ինչպես է զարգանում սպորտն ու ֆուտբոլը:

- Ճի՞շտ է, որ այլևս չեք զբաղվելու մարզչական գործունեությամբ:
- Այժմ ես կատարում եմ նույն աշխատանքը ինչ դուք: Զբաղվում եմ մեկնաբանական գործունեությամբ և ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի:

2015 Armenian Soccer

 

 

back to top