Rate this item
(0 votes)

«Ուլիս»-«Գանձասար–Կապան» ՀՀ 10-րդ տուրի հանդիպման ընդառաջ

խաղա դադարից հետո նորից վերսկսվում է ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը: 10-րդ տուրը կմեկնարկի առաջիկա շաբաթը օրը <Միկա> - <Շիրակ>խաղով: Նույնը օրը ժամը 18:00-ից սկսած մրցասպարեզ կելնեն  նաև < Գանձասար-Կապանը>, այս անգամ մրցակիցը Երևանի <<Ուլիսն>> է: Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից երկու թիմերը հակառակ բևեռներում են գտնվում, եթե կապանյան թիմը պայքարում է աղյուսակի վերնահատվածում, ապա <<Ուլիսը>> փորձում է խույս տալ վերջին հորիզոնականից: Կայացած 9 խաղերում <<Ուլիսի>> ֆուտբոլիստները վաստակել են ընդամենը 1 միավոր, կրել են 8 պարտություն և 1 ոչ-ոքի գրանցել, իսկ ահա <<Գանձասար-Կապանը>> 9 խաղերի ընթացքում 4-ական հաղթանակ և ոչ-ոքի է գրանցել և 1 անգամ էլ պարտվել է, արդյունքում ունի 16 միավոր: <Ուլիսի> նկատմամբ հաղթանակի դեպքում և իրադարձությունների հաջող դասավորման պարագայում կապանյան թիմը կարող է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այս թիմերի միջև առաջնության առաջին շրջանում կայացած խաղում <<Գանձասար-Կապանը>> տարավ իր առաջին հաղթանակն այս մրցաշրջանում(3:0), դուբլի հեղինակ դարձավ Նարեկ Բեգլարյանը , իսկ Ացամազ Բուրաևը <<Արջերի>> կազմում իր անդրանիկ գնդակը խփեց: Ընդհանուր առմամբ թիմերի միմյանց դեմ մրցել են 46 անգամ: Առավել հաջողակ եղել են հենց երևանյան թիմի ֆուտբոլիստները, ովքեր կայացած 46 խաղերից 18-ում հաղթել են, 13 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ 15 խաղում էլ առավել հաջողակ են գտնվել <<Գանձասարի>> ֆուտբոլիստները: Ուշագրավ է այն փաստը, որ <<Ուլիսը>> <<Գանձասարի>> հետ ավելի հաջող է հանդես գալիս ոչ թե սեփական հարկի տակ, այլ հենց Կապանում, որտեղ կայացած 23 հանդիպումներից 10-ում հաղթել է, գրանցվել է 7 ոչ-ոքի, իսկ կապանյան թիմը սեփական հարկի տակ <<ուլիսցիների>> նկատմամբ 6 հաղթանակ է տարել: Մրցակցի հարկի տակ կապանյան թիմը առավել հաջող է հանդես գալիս: Կայացած 23 խաղերից 9-ում հաղթել են <<արջերը>>, գրանցվել է 6 ոչ-ոքի և 8 անգամ էլ հաղթել են <<Ուլիսի>> ֆուտբոլիստները: Այս թիմերի միջև կայացած հանդիպումներում ամենից խոշոր հաշիվը գրանցվել է 2014 թվականի հոկտեմբերի 8-ին, երբ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության շրջանակներում <<Ուլիսը>> սեփական հարկի տակ 7:1 հաշվով առավելության հասավ <<Գանձասարի>> նկատմամբ: Այս թիմերի դիմակայությունում միջին արդյունավետությունը բարձր է, կայացած 46 խաղերում խփվել է 86 գոլ, միջինը մեկ խաղում՝ 1,86 գոլ: Թիմերն առաջին անգամ միմյանց հետ մրցել են 2006 թվականի ապրիլի 23-ին, այդ խաղում նվազագույն հաշվով(1:0) հաղթանակի են հասել <Գանձասարի>  ֆուտբոլիստները: Կապանյան թիմի կողմից ամենից խոշոր հաշվով հաղթանակը գրանցվել է 2008 թվականի հուլիսի 10-ին, երբ <<արջերը>> սեփական հարկի տակ 4-1 հաշվով ջախջախեցին <<Ուլիսին>> : Հաշվետու խաղին կապանյան թիմը մոտենում է որոշ կորուստներով.  նախ 4-րդ դեղին քարտի պատճառով <Ուլիսի> հետ հանդիպումը բաց կթողնի Տիգրան Բարսեղյանը: Որակազրկված է նաև թիմի ավագ Ալեքսանդր Պետրոսյանը, իսկ ահա Ուբեյմար Անգուլոն վերականգնվել է ստացած վնասվածից և առաջիկա խաղին հասանելի կլինի <Գանձասար-Կապանի> մարզիչների համար:
Այս խաղում վաստակած 3 միավորը իսկապես շատ մեծ կարևորություն կունենա կապանյան թիմի համար մրցաշարային աղյուսակում հնարավորություններն ու իրավիճակը փոփոխելու համար: Պետք է ձեռնարկել հնարավոր ամեն բան թիմի հավատարիմ երկրպագուներին ուրախացնելու համար : Ժամանակն է ապացուցել, որ եկել է  ժամանակը՝ հիմա է:

2015 Armenian Soccer

 

back to top