Rate this item
(2 votes)

Gagik Daghbashyan interview, Armenian version

«Բանանցի» և Մ-21 հավաքականի պաշտպան Գ. Դաղբաշյանի հարցազրույցը Armenian Soccer-ին :

Բոլոր թերթերը, ինտերնետ-կայքերը, ամսագրերը կարող են օգտագործել այս նյութը՝ նշելով բնօրինակը – www.armenian-soccer.com: Իրավունք չկա օգտագործելու այս նյութը վաճառքի կամ այլ մարքետինգային նպատակներով:

1.Քանի՞ տարեկանից եք սկսել զբաղվել ֆուտբոլով, ի՞նչ փուլեր ես անցել:

Ֆուտբոլ սկսել եմ խաղալ 12 տարեկանից՝ 2002 թվականին «Բանանցում»: Այնտեղից էլ հրավեր ստացա Մ-18 հավաքական: Այժմ արդեն խաղում եմ Մ-21-ում ու «Բանանցի» կազմում հանդես եմ գալիս Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում:

2. Հետագայում կցանկանայի՞ր շարունակել կարիերադ Հայաստանից դուրս:

Այո,իհարկե:

3. Որո՞նք են նպատակներդ ֆուտբոլում:

Նպատակս է՝ դառնալ համաշխարհային աստղ:

4. Քեզ ֆուտբոլում հաջողակ համարու՞մ ես:

Այո,ես ինձ հաջողակ համարում եմ:

5. Ու՞մ ես քեզ պարտական համարում նրա համար,որ դու այսօր ֆուտբոլում ես:

Իմ ֆուտբոլային կարիերայի համար պարտական եմ ընտանիքիս:

6. Ըստ քեզ՝ ազգային հավաքականը այսօրվա Գագիկ Դաղբաշյանի համար հասանելի՞ բարձունք է:

Ժամանակը ցույց կտա:

7. Երիտասարդական հավաքականի կազմում այս տարի արդեն մասնակցել ես Մոնտենեգրոյի հետ խաղին: Ի՞նչ կարծիքի ես թե՛ քո խաղի ու թե թիմի շանսերի մասին:

Այս տարի մեր հավաքականը մեծ շանսեր ունի ու կարող է հաջողությունների հասնել: Ինչ վերաբերում է իմ խաղին`ես միանշանակ ավելի լավ կարող էի խաղալ:

8.«Բանանցի» դպրոցը փաստացի «աչքիդ առաջ» է՝ տեսնո՞ւմ ես արդյոք նոր աճող սերնդի պատանիների մեջ նրանց, ովքեր արդեն վաղը կկարողանան ձեզ փոխարինել Մ-21-ում:

«Բանանցում» միշտ էլ արժանի փոխարինողներ կան:

9.Կա՞ այնպիսի թիմ,որտեղ կցանկանայիր խաղալ:

Կուզեի «Չելսիում» խաղալ:

10. Կա՞ այնպիսի ֆուտբոլիստ ,ում կցանկանայիր նմանվել:

Շատ եմ ցանկանում նմանվել Ռոբերտո Կառլոսին,Դանի Ալվեսին կամ էլ Մարսելոյին:

11.Իսկ բացի ֆուտբոլից,ուրիշ ի՞ նչ մարզաձևեր են քեզ հետաքրքրում:

Ինձ գրավում են նաև մեծ թենիսն ու լողը:

12.Ինչպի՞սի հանգիստ ես նախընտրում:

Ակտիվ:

13. Հաջողություններ ենք մաղթում քո ֆուտբոլային կարիերայում:

Շնորհակալություն:

------------------------------------------------------------------------------------------------------

Հարցազրույցը պատրաստեց Հայկուհի Առաքելյանը հատուկ Armenian Soccer կայքի համար:

Լուսանկարները տրամադրված են Գ. Դաղբաշյանի կողմից:

Read English version

©2011 Armenian Soccer

back to top