Rate this item
(0 votes)

Սարգիս Հովսեփյան. «Ռևանշի զգացում կար»

ՀՀբարձրագույն խմբի առաջնոթւյան 12-րդտուորում Կապանի Գանձասար-Կապանի>  նկատմամբ տոնած հաղթանակից հետո(4:0),  <Փյունիկի>գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հատխաղյամամուլի ասուլիսի ժամանակ այսպես մենաբանեց իր սաների ելույթը.
-Ինչի՞ շնորհիվ հաջողվեց վերահսկել խաղը:
- Ամենակարևորը կարգապահությունն է, որն ըստ իս գործի կեսն է: Իսկ մյուս հատկանիշները՝ որակ, արագություն... Մեր տղաներն ունեն:
- Փոխարինման դուրս եկած տղաներից գո՞հ եք:
- Այո, գոհ եմ, ինքս շատ էի ցանկանում, որ նրանք լավ մտնեն խաղի մեջ: Նրանցից էլ առավելագույն ներդրում էի պահանջում:
- Գավաթային խաղում  <Փյունիկը>   <Գանձասար-Կապանին> պարտվել էր 1:3 հաշվով, սա ռևա՞նշ էր:-
- Ռևանշի զգացում կար: Ամեն թիմ չէ, որ կարող է մեր հարկի տակ հաղթել մեզ 3:1 հաշվով: Հաղթելու ցանկությունն այսօր մեծ էր: Հասկանում էինք, որ այս կերպ կմոտենանք առաջատար <Ալաշկերտին>:
- Ինչպե՞սեք գնահատում Ձեր հնարարվորությունները գավաթային պատասխան խաղից առաջ:
- Շանսեր կան, որովհետև սա ֆուտբոլ է և ամեն բան հնարավոր է:
Ի դեպ այսօր ՝նոյեմբերի 2-ին ՀՀ ազգային հավաքականի նախկին ավագի ու <Փյունիկի> ներկայիս գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի ծննդյան 43-ամյակն է:   Երեկվա <Գանձասար- Կապանի> նկատմամբ տոնած  4:0 հաշվով համոզիչ հաղթանակը <Փյունիկի> ֆուտբոլիստները նվիրեցին իրենց գլխավոր մարզչի ծննդյան տարեդրաձին:

2015 Armenian Soccer

 

 

back to top