Rate this item
(0 votes)

«Արարատը» նոր համալրումներ է ստանում

Իր երբեմնի հեղինակությունը վերականգնել ձգտող «Արարատը» դեկտեմբերի 25-ից Երեւանի «Կիլիկիա» մարզադահլիճում Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ սկսեց նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Մեր թղթակցին ակումբի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ մարզադահլիճում մարզումները կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 30-ը, ապա ֆուտբոլիստներին ամանորյա տոների  կապակցությամբ կարճատեւ արձակուրդ կտրվի:

Նոր տարում «Արարատը» մարզումները կվերսկսի հունվարի 7-ից: Թիմի համար նախատեսվում  է   2 ուսումնամարզական հավաք կազմակերպել, որից առաջինը Ծաղկաձորում, 2-րդը՝ արտերկրում: Նկատենք, որ երկկողմանի համաձայնությամբ «Արարատի» հետ պայմանագրերը խզել են կիսապաշտպան Կարեն Ավոյանը, դարպասապահ Մարտիկ Մկրտումյանը, Ավետիս Ղազարյանը: Փոխարենը «Ուլիսից» 2 փորձառու պաշտպաններ՝  Նորայր Գրիգորյանն ու Հովհաննես Գրիգորյանը համալրել են «Արարատի» շարքերը: «Արարատ» վերադառնալու ցանկություն  է  հայտնել վրաստանցի փորձառու կիսապաշտպան, 33-ամյա Գեորգի Կրասովսկին, ով վերջին շրջանում հանդես էր գալիս Փոթիի «Կոլխեթիում»: Կրասովսկին ժամանակին արդեն հանդես եկել է «Արարատում», ապա տեղափոխվել է «Ուլիս», իսկ այս ամառ  էլ եվրոլիգայի հանդիպումների ժամանակ խաղաց «Գանձասարի» կազմում: Բացի այդ նախատեսվում է, որ «Արարատում» փորձաշրջան կանցնի Բելառուսի 1-ին խմբի մասնակից Միկաշեւիչի «Գրանիտի» 25-ամյա կիսապաշտպան Ստանիսլավ Գնեդկոն:





©2012 Armenian Soccer

back to top