Rate this item
(0 votes)

«Փյունիկի» 2 ֆուտբոլիստները Գերմանիա բուժզննման կմեկնեն տարեսկզբին

Ինչպես, արդեն հայտնել ենք «Փյունիկի» գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի տեղեկացմամբ ակումբի վնասվածք ունեցող երիտասարդ 2 ֆուտբոլիստներ՝ 19-ամյա Հովհաննես Հովհաննիսյանն ու 18-ամյա Ղուկաս Պողոսյանը, ովքեր հանդիսանում են նաեւ ՀՀ երիտասարդական հավաքականի խաղացողներ մեկնելու են Գերմանիա բուժզննման: Մեր թղթակցի հետ զրույցում  Հովհաննիսյանն հայտնեց, որ Մյունխեն են մեկնելու ամանորի տոներից անմիջապես հետո՝ հունվարի 1-ի գիշերը: Ֆուտբոլիստի խոսքերով իր մոտ մենիսկի խնդիր է, ու քիչ է հավանականությունը, որ չի վիրահատվի: Եթե հաստատվի նախնական աշխտորոշումը, ապա «Փյունիկի» երիտասարդ ֆուտբոլիստների վերականգնումը քիչ ժամանակ կպահանջի: Նկատենք, որ Մյունխենում բոլորովին վերջերս վիրահատվեց   ու հիմա էլ վերականգնողական կուրս է անցնում «Փյունիկի» ավագ, ՀՀ ազգային հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, ով տարեսկզբին Հովհաննեսի եղբոր՝  Կամո Հովհաննիսյանի հետ պատրաստվում էր  «Ալանիա» տեղափոխվել: Սակայն քանի որ Մանոյանի վերականգնումը 3-4 ամիս կտեւի, նրա «Ալանիա» տեղափոխումը հետաձգվեց:






©2012 Armenian Soccer

back to top