Rate this item
(0 votes)

Գրիգոր Մելիքսեթյան.«Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք»

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Կապանում ՀՀգավթի 25-րդխաղրկույան քառորդ երզփձակչի պատսխան խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղղալ ՀՀ գործող գավթակիր <Փյունիկի> հետ <Գնաձասար- Կապանը> երկու հանդիպումներո արդյունքով  իրավունք նվաճեց հանդես գալաու կիսաեզրափակչում :  Պատվավոր  մրցանակի համար պայքարը շարունակելու իրավունք ստացած        <Գանձասար-Կապանի> դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, խաղից հետո ակումբի մամուլի ծառայութան  տված հարցազրույցում կիսվել է այդ  ճակատագրական մրցամարտից ստացված  իրա տպավորություններով .
- Խաղի մասին ի՞նչ կասեք:
- Խաղը մեզ համար լավ եմ գնահատում: Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք:  <Փյունիկից>  կրած 0:4 հաշվով պարտությունից հետո վերականգնվելու ժամանակը քիչ էր: Բայց լավ է, որ կարողացանք շուտ հավաքվել ու շատ լուրջ տրամադրվել այս խաղին: Պետք է շատ շուտ մոռանալ այս խաղը, որովհետև առջևում շատ կարևոր  հանդիպումներ կան դեռ:
- <Փյունիկից>  0:4  հաշվով կրած պարտությունից հետո թիմը հոգեբանորեն ընկճված չէ՞ր
- Այդ պարտությունից հետո մարզիչը խոսեց մեզ հետ, ասաց, որ խաղը մոռանալ է պետք: Փառք Աստծո, որ կարողացանք մոռանալը այդ խաղը ու տրամադրվել այս հանդիպմանը:
- Սա սեփական հարկի տակ վերջին հանդիպումն էր, ինչպե՞ս կգնահատես ելույթները:
- Եթե չենք պարտվել սեփական հարկի տակ և ոչ մի խաղում, ինչպե՞ս պետք է գնահատեմ: Բնականաբար շատ լավ:
- Գավաթի կիսաեզրափակչում մրցելու եք  <Միկայի>  հետ, դա թերևս լավագու՞յն տարբերակն էր:
- Մինչ այդ հանդիպումը դեռ երկար ժամանակ կա, ինչպես գիտեք  <Միկայի>  հետ կիսաեզրափակիչ հանդիպումները կայանալու են հաջորդ տարի: Բնականաբար թիմերը մեծ փոփոխությունների կենթարկվեն: Ուստի չեմ կարող ասել  <Միկան> լավագույն տարբերակն է, թե ոչ: Թեկուզ մրցակիցը  <Շիրակն>  էլ լիներ, մենք պետք է պատրաստվենք ու հաղթենք:

2015 Armenian Soccer

 

 

back to top