Rate this item
(0 votes)

Մաուրո Գեւգեոզյանի ծառայություններով հետաքրքրված է Պերուական «Ալիանսան»

Պերուական «Libero.pe» կայքի տեղեկացմամբ ՀՀ ազգային հավաքականի թեկնածու, ուրուգվայական «Ֆենիքսի» լավագույն ռմբարկու, 26-ամյա հարձակվող Մաուրո  Գեւգեոզյանի ծառայություններով հետաքրքրված է  Պերուի ամենահեղինակավոր ու հնագույն ակումբներից մեկը՝ Լիմայի «Ալիանսան»: 1901թ. հիմնադրրված այս ակումբը երկրի բազմակի չեմպիոն է, ու նվաճած բարձրագույն տիտղոսներով զիջում է միայն «Ունիվերսիտարիոյին»: Սակայն «Ալիանսան» վերջին անգամ Պերուի չեմպիոն է  դարձել 2006թ-ին, իսկ նախորդ  առաջնությունում էլ  14-րդ տեղն է  զբաղեցրել: Վերոհիշյալ կայքի  հաղորդմամբ «Ալիանսան» ներկայումս կենտրոնական հարձակվող է փնտրում, եւ թիմին առաջարկվել է  ուրոգվահայ ֆուտբոլիստի թեկնածությունը: Նկատենք, որ Ուրուգվայի ընթացիկ առաջնությունում «Ֆենիքսի» կազմում Գեւգեոզյանը գերազանց արդյունավետություն է  ցուցաբերել, եւ մասնակցած 15 խաղում 10 գոլի հեղինակ է դարձել ու ստուգատեսի լավագույն ռմբարկուների ցուցակում 3-րդ տեղն  է  զբաղեցնում: Հաշվի առնելով Մաուրոյի գոլահարի հատկանիշները ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը որոշել է նրան հրավիրել ՀՀ ազգային ընտրանու կազմում փորձարկվելու: Յանը որոշել է  2013-ի փետրվարին նախատեսված ընկերական հանդիպումների ժամանակ:







©2012 Armenian Soccer

back to top