Rate this item
(0 votes)

Գեորգի Կրասովսկի. «Իմ խաղալու ժամանակ «Արարատը» համերաշխ կոլեկտիվ էր»

Ինչպես արդեն  հայտնել ենք փորձառու պաշտպաններ՝ 29-ամյա Նորայր Գրիգորյանից  ու Հովհաննես Գրիգորյանից հետո «Արարատի» կազմը պատրաստվում  է  համալրվել նաեւ ժամանակին արդեն Հայաստանում հանդես եկած, ներկայումս  Վրաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից  Փոթիի «Կոլխեթիի»  33-ամյա կիսապաշտպան Գեորգի Կրասովսկին: 2009-ին «Արարատի» կազմում 25 հանդիպման մասնակցած վրաստանցի ֆուտբոլիստը  հայտնի է  հատկապես «Ուլիսում» ունեցած հաջող մրցելույթներով:  Մեր թղթացի հետ ունեցած զրույցում Կրասովսկին «Արարատ» վերադառնալու իր  մտադրության մասին հայտնեց հետեւյալը.

«Առաջիկա օրերին մեծ ցանկություն ունեմ վերադառնալու Հայաստանում ելույթ ունեցասծ առաջին ակումբը: Հստակ դեռ պարզ չէ, թե երբ կմիանամ «Արարատին»: Վրաստանում որոշակի խնդիրներ են ծագել տրանսֆերի հետ կապված: Սպասում եմ արտասահմանից «Կոլխեթիի» ակումբի նախագահի վերադարձին, ում հետ պիտի զրուցեմ պայմանգրիս խզելու եւ ազատ խաղացողի կարգավիճակով «Արարատ» գալու հարցի շուրջ: Ես մեծ հաճույքով եմ խաղացել Հայաստանում, ու «Արարատի» հետ էլ կապված շատ լավ հիշողություններ ունեմ:  Այս ակումբում  մեծ թվով մտերիմ ընկերներ ունեմ, ու անպայման կուզեի նշել, որ իմ խաղալու ժամանակ «Արարատը» շատ համերաշխ ու հիանալի կոլեկտիվ էր»:








©2012 Armenian Soccer

back to top