Rate this item
(0 votes)

Կարեն Ալեքսանյանը 1,5 տարով երկարաձգեց «Շիրակի» հետ կնքած պայմանագիրը


Ինչպես մեր թղթակիցը տեղեկացավ Գյումրիի «Շիրակի» մամուլի ծառայությունից փորձառու կիսապաշտպան, 32-ամյա Կարեն Ալեքսանյանը 1,5 տարով երկարաձգել է ակումբի հետ կնքած պայմանագիրը: Նկատենք, որ Ալեքսանյանի հետ կնքած պայմանագիրը ավարտվում էր այս տարվա դեկտեմբերի 31-ին: Նոր պայմանագիրը  նախատեսված է մինչեւ 2014թ. հունիսի 1-ը: Կարեն Ալեքսանյանը «Շիրակի» առանցքային խաղացողներից  է եւ մեծ դերակատարում ունի թիմի հաջողություններում: Պրոֆեսիոնալ կարիերան սկսելով «Շիրակում», նա 1997-2003թթ. իր հարազատ ակումբի կազմում անցկացրել է  138 հանդիպում, դարձել 43 գոլի հեղինակ:

Կարենը այդ տարիներին «Շիրակի» հետ մեկ անգամ  նվաճել է  ՀՀ չեմպիոնի(199-ին), 3-ական անգամ արծաթե  մեդալակրի ու ՀՀ սուպերգավաթակրի, 2 անգամ՝ բրոնզե մեդալակրի տիտղոսները: Բազմափորձ ֆուտբոլիստը դրանից հետո ելույթներ է  ունեցել «Փյունիկում», «Բանանցում», «Ուլիսում», ինչպես նաեւ մոլդովական Քիշինեւի «Զիմբրույում», ու բելառուսական՝ Ժոդինոյի «Տորպեդոյում» ու այս ակումբների հետ եւս հասել է մեծ նվաճումների: 2010թ. ՀՀ առաջնության 10-րդ տուրում «Ուլիսում» հանդես գալու ժամանակ Ալեքսանյանը իր պրոֆեսիոնալ կարիերայի հոբելյանական 300-րդ հանդիպումն  է անցկացրել, ու 30 տարեկան հասակում դարձել «300»-ի ակումբի 41-րդ անդամը: Նույն տարվա  ՀՀ առաջնության 15-րդ տուրում ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է հոբելյանական՝ 200-րդ հանդիպումը, ու դարձել բարձրագույն խմբում 200 հանդիպման սահմանագիծը հաղթահարած 69-րդ ֆուտբոլիստը: Ընդհանուր առմամբ ՀՀ բարձրագույն խմբի ասռաջնությունում Ալեքսանյանը մասնակցել է   231 հանդիպման ու 47 անգամ գրավել է մրցակիցների դարպասը: 7 տարվա ընդմիջումից հետո 2010-ի դեկտեմբերին նա վերադարձավ հարազատ «Շիրակ», ու մեծապես նպաստեց թիմի վերելքին. 2 տարվա ընթացքում մասնակցելով ՀՀ առաջնության 50, եւ ՀՀ գավաթի՝ 9 հանդիպման, իսկ այս տարի էլ դարձավ ՀՀ գավաթակիր: Կարեն Ալեքսանյանը ՀՀ ազգային հավաքականում 2002-2008թթ. մասնակցել  է  24 հանդիպման, իսկ ՀՀ երիտասարդական ընտրանիում էլ 10 խաղի ու դարձել 1 գոլի հեղինակ:




©2012 Armenian Soccer

back to top