Rate this item
(0 votes)

Արտակ Եդիգարյանը վերադարձել է «Փյունիկ»

«Փյունիկի» մամուլի ծառայությունից մեր թղթակիցը տեղեկացավ, որ  ՀՀ ազգային հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը, ով անցյալ  ամառվանից ելույթ էր ունենում Դոնեցկի «Մետալուրգում», չամրապնդվելով թիմի մեկնարկային կազմում վերադարձել է Հայաստան, եւ կարիերան կշարունակի  իրեն հարազատ «Փյունիկում»: Նկատենք, որ Եդիգարյանը անցած մրցաշրջանում «Մետալուրգի» կազմում մասնակցել էր Ուկրաինայի առաջնության 8 հանդիպման(որից միայն 2-ում էր ընդգրկվել մեկնարկային կազմում) խաղադաշտում լինելով ընդամենը 194 րոպե: Իսկ, ահա «Փյունիկի» կազմում անցյալ տարի Արտակը առանց փոխարինման մասնակցել է 10 խաղի, խաղադաշտում լինելով 900 րոպե: Համեմատության համար նշենք, որ «Մետալուրգի» կազմում ելույթ ունեցող ՀՀ ազգային հավաքականի մյուս 2 խաղացողները՝ երկար ժամանակ վնասվածքի պատճառով բացակայած Կառլեն Մկրտչյանը եւ Գեւորգ Ղազարյանը, անցած մրցաշրջանում Ուկրաինայի առաջնությունում մասնակցել են համապատասխանաբար՝ 11 եւ 17 խաղերի, գերազանցապես լինելով մեկնարկային կազմում ու խաղադաշտում անցկացրել էին համապատասխանաբար 900 եւ 1072 րոպե: Արտակ Եդիգարյանը այժմ Երեւանում է, եւ երեկ արդեն մասնակցել է  «Փյունիկի» այս տարվա առաջին մարզմանը:








©2013 Armenian Soccer

back to top