Rate this item
(0 votes)

«Փյունիկն» ու «Շիրակը» վերսկսել են մարզումները

Ինչպես մեր թղթակիցը տեղեկացավ ՀՀ ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար Գյումրիի «Շիրակի» մամուլի քարտուղար Աննա Թադեւոսյանից ՀՀ գործող գավաթակիրը Վարդան Բիչախչյանի ղեկավարությամբ այսօր Գյումրիում կսկսի նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Առայժմ պարապմուքներին կմասնակցեն միայն տեղացի ֆուտբոլիստները: Լեգիոներների թիմին կմիանան հունվարի 13-26-ը Երեւանում՝  Ավանի ֆուտբոլի ակադեմիայում նախատեսվող «Շիրակի» այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքի ժամանակ: Իսկ, ահա ՀՀ փոխչեմպիոն՝ «Փյունիկը», թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ հունվարի 6-ից է վերսկսել մարզումները՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: «Փյունիկը» երեկ ժամը 12-ին անցկացրել է այս տարվա իր առաջին մարզումը, որին մասնակցել է 22 ֆուտբոլիստ, այդ թվում «Փյունիկ» վերադարձած ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը:







©2013 Armenian Soccer

back to top