Rate this item
(0 votes)

Միշել Տեր-Զաքարյանի «Նանտը» հաղթահարեց գավաթի խաղարկության առաջին արգելքը

Ֆրանսիայի 2-րդ լիգայի ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար «Նանտը», որը մեծ հաջողությամբ հանդես է գալիս «Ֆրանս Ֆուտբոլի» կողմից այդ լիգայի 2012-ի  լավագույն մարզիչ ճանաչված ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանի ղեկավարությամբ, երեկ կարողացավ հաղթահարել Ֆրանսիայի գավաթի խաղարկության առաջին արգելքը: 49-ամյա հայ մասնագետի գլխավորած թիմը գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակչում արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ CFA-2-ի(5-րդ լիգայի) առաջնության «Ա» ենթախմբի առաջատար «Դիեպի» նկատմամբ: Այժմ հունվարի 22-ին կայանալիք 1/16-րդ փուլում Միշել Տեր-Զաքարյանի «Նանտը» մրցակցի հարկի տակ 1/8-րդ եզրափակչի ուղեգիրը կվիճարկի 3-րդ լիգայի ներկայացուցիչ «Էպինալի» հետ խաղում: Սակայն մինչ գավաթային այդ հանդիպումը, «Նանտը» Ֆրանսիայի 2-րդ լիգայի առաջնության հերթական տուրերի հանդիպումները  կանցակցնի հունվարի 11-ին՝ «Նիմեսի», 18-ին էլ՝ «Լավալի»  հետ:







©2013 Armenian Soccer

back to top