Rate this item
(0 votes)

Էդվարդ Կպոդոն 1,5 տարվա պայմանագիր է կնքել «Գանձասար-Կապանի» հետ

Փետրվարի 9-ին գանացի 26-ամյա պաշտպան Էդվարդ Կպոդոն Կապանի «Գանձասար-Կապանի»   հետ 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել:Այս մասին տեղեկացնում են կապանյան ակումբի լրատվական ծառայությունից:
186 սմ հասակ ունեցող Էդվարդ Կպոդոն կենտրոնական պաշտպան է: Ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը և մարզական  տնօրեն Սարգիս Ասոյանը Կպոդոյին հանձնել են թիմի մարզաշապիկը և հաջողություններ մաղթել նոր ակումբում:
Հավելենք նաև, որ նախքան «Գանձասար-Կապան» տեղափոխվելը Կպոդոն հանդես է եկել մերձմոսկովյան «Խիմկիում» , Յարոսլավլի «Շիննիկում» , իսկ Հայաստանում ֆուտբոլիստը նախկինում ելույթներ է ունեցել Գյումրիի «Շիրակում»-ում և Երևանի «Ուլիսում»:

©2016 Armenian Soccer

back to top