ՀՀ բարձրագույն խմբի առաջնույան մասնկից Կապանի <Գանձասար-Կապանը> շարունակում է լրջորեն նախապատրաստվել մրցաշրջան-2016 -ին: Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից, կապանյան թիմը համալրվել է գանացի ևս մեկ ֆուտբոլիստով: 25-ամյա ձախ եզրային պաշտպան Օտո Ջոշուան 1+1 տարի տարբերակով պայմանագիր է ստորագրել <Գանձասար-Կապանի>> հետ: Հավելենք, որ Ջոշուան 190 սմ հասակ ունի և հասցրել է հանդես գալ անգամԳանայի ազգային ընտրանու կազմում:
Ջոշուան 190 սմ հասակ ունի, Գանայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է ընկերական 1 հանդիպման (Արգենտինայի հավաքականի հետ):
Նա ազգային ընտրանու կազմում նաև հայտավորված է եղել 2014 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, որում Գանան հասել է մինչև եզրափակիչ և պարտվել Լիբիայի ընտրանուն:
©2016 Armenian Soccer