Rate this item
(0 votes)

Վրացահայ հարձակվողը համալրել է Լյուքսենբուրգի չեմպիոնի կազմը

Գերմանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ Գերմանիայի ռեգիոնալ՝ 4-րդ լիգայի հարավարեւմտյան գոտու առաջնությունում 10-րդ տեղում ընթացող «Հոմբուրգ» ակումբի 25-ամյա վրացահայ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, նոր մրցաշրջանում կարիերան կշարունակի Լյուքսենբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» կազմում: Թբիլիսիում ծնված բարձրահասակ(184սմ) հայ հարձակվողը անցյալ տարի «Հոմբուրգի» կազմում արդյունավետ խաղ է ցուցադրել, ու մասնակցելով Գերմանիայի ռեգիոնալ առաջնության 16 խաղի(մշտապես ընդգրկվել է մեկնարկային կազմում), դարձել է 9 գոլի հեղինակ: Կարապետյանը 2009-2011թթ. ելույթներ է ունեցել նաեւ Գերմանիայի ռեգիոնալ առաջնության մասնակից «Էլվերսբերգ» եւ «Օբերնելուանդ» ակումբներում, որոնց կազմերում համապատասխանաբար 15 եւ 31 խաղերում  դարձել է 2 եւ 9 գոլի հեղինակ: Նկատենք նաեւ, որ անցած ամռանը 15-ամյա վրացահայ հարձակվողը փորձաշրջան է անցել «Բանանցում»: «Դյուդելանժը» Լյուքսեմբուրգի ընթացիկ առաջնությունում 1-ին շրջանի ավարտից հետո 13 խաղից հետո վաստակած 27 միավորով ընթանում  է  2-րդ տեղում: Կարապետյանի նոր թիմը հերթական՝ 14-րդ տուրի հանդիպումը կանցկացնի փետրվարի 17-ին, երբ կհյուրընկալվի 3-րդ տեղում ընթացող «Ժենես Էշի» կողմից:





©2013 Armenian Soccer

back to top