Rate this item
(0 votes)

Սարգիս Հովսեփյանը համալրեց «Փյունիկի» մարզչական շտաբը

Ինչպես արդեն հայտնի է ՀՀ ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը մարզական կարիերան ավարտելուց հետո նշանակվել  է   ազգային ընտրանու տնօրեն: Մեր թղթակիցը, երեկ «Փյունիկի» մամուլի քարտուղար Վահան Դանիելյանից տեղեկացավ, որ հայկական ֆուտբոլի լեգենդար վետերանը ընդգրկվել է նաեւ «Փյունիկի» մարզչական շտաբում, եւ Արթուր Մկրտչյանի, Վարազադատ Ավետիսյանի, Աշոտ Ավետիսյանի հետ միասին կլինի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի օգնականների թվում: Նկատենք նաեւ, որ «Փյունիկի» հիմնական կազմից 1 օր հետո՝ հունվարի 7-ից արձակուրդից վերադարձան ու Աշոտ Ավետիսյանի ղեկավարությամբ մարզումները վերսկսեցին նաեւ «Փյունիկ-2»-ում ընդգրկված 25 ֆուտբոլիստները:






©2013 Armenian Soccer

back to top