Ինչպես մեր թղթակցին հայտնեց նորաստեղծ ֆուտբոլային ակումբի՝ Երեւանի «Ուրարտուի» գործադիր տնօրեն Արտակ Մելիքյանը թիմի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը արդեն վերադարձել է Մոսկվայից ու «Ուրարտուն» հունվարի 10-ից մարզումները կշարունակի արդեն Երեւանում՝ հավանաբար «Կիլիկիա» մարզադահլիճում: Ինչպես, արդեն հայտնել ենք «Ուրարտուն» Սանամյանի ղեկավարությամբ հունվարի 6-ին Մոսկվայի «Դինամոյի մանեժում ստուգողական հանդիպում անցկացրեց Մոսկվայի «Կվազարի» հետ, ու 2:1 հաշվով հաղթեց: Մարզիչը Մոսկվայում 4 օր տեւած հավաքի ընթացքում փորձարկել է 17-19 տարեկան 16 ֆուտբոլիստների, որոնցից ընտրել է 7-ին:
Վերջիններս կժամանեն Երեւան , ու այստեղ թիմի հետ կշարունակեն մարզումները: Փորձարկվելիք այդ 7 ֆուտբոլիստներից 6-ը ռուսներ են, եւ միայն մեկն է հայ՝ «Կվազարի» հետ խաղում գոլի հեղինակ դարձած Սեւադա Կարապետյանը: Մելիքյանի խոսքերով «Ուրարտուի» կազմի կորիզը կկազմեն հիմնականում կազմալուծված Աբովյանի «Կինգ Դելյուքսի» 16-22 տարեկան ֆուտբոլիստները, որոնց ներուժին Արմեն Սանամյանը բավականաչափ ծանոթ է: «Ուրարտուում» Սանամյանի օգնականի պարտականությունը կկատարի «Փյունիկում» նրա հետ աշխատած Արմեն Ավագյանը, ով միաժամանակ նաեւ «Ուրարտուի» դարպասապահների մարզչի պաշտոնը կստանձնի: «Ուրարտուի» գործադիր տնօրենը հայտնեց նաեւ, որ հունվարի 14-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունենալիք ակումբի հիմնադրման շնորհանդեսից հետո «Ուրարտուն» կգրանցվի ՀՖՖ-ում: Ակումբի ղեկավարությունը մտադիր է, որ «Ուրարտուն» այս տարվա օգոստոսից մասնակից նոր մեկնարկելիք ՀՀ 1-ին խմբի առաջնությանը: Մինչ այդ «Ուրարտուն» ընկերական հանդիպումներ կունենա հիմնականում 1-ին խմբի առաջնության խաղացանկով նախատեսված այն օրերին, ու այն մրցակիցների հետ, որոնց պատրաստվում էր հանդիպել լուծարված «Կինգ Դելյուքսը»: Բացի այդ «Ուրարտուն» պլանավորում է մասնակցել նաեւ տարբեր մրցաշարերի: Ի դեպ, գարնանը Իսպանիայում նախատեսում է կազմակերպել «Ուրարտուի» ուսումնամարզական երկշաբաթյա հավաք:
©2013 Armenian Soccer
Clubs
- Premier League 2019-20
- Premier League 2018-19
- Premier League 2017-18
- Premier League 2016-17
- Premier League 2015-16
- Premier League 2014-15
- Premier League 2013-14
- Premier League 2012-13
- Premier League 2011
- Premier League 2010
- Premier League 2009
- Premier League 2008
- Premier League 2007
- Premier League 2006
- First League 2019-20
- First League 2012-13
- National Cup
- Euro Cups
- Friendlies
Players
- Armenians Abroad 2019
- Armenians Abroad 2018
- Armenians Abroad 2017
- Armenians Abroad 2016
- Armenians Abroad 2015
- Armenians Abroad 2014
- Armenians Abroad 2013
- Armenians Abroad 2012
- Armenians Abroad 2011
- Armenians Abroad 2010
- Armenians Abroad 2009
- Armenians Abroad 2008
- Armenians Abroad 2007
- Armenians Abroad 2006