Rate this item
(0 votes)

«Սանաթ Նավթը» դուրս մնաց Իրանի գավաթի խաղարկությունից

Երեկ,կայացան Իրանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի հանդիպումներից 3-ը:Աբադանի «Սանաթ Նավթը» ,որը երկրի ընթացիկ առաջնությունում անհաջող է հանդես գալիս,Իսպահանում 0:2 հաշվով զիջեց առաջնության առաջատարներից մեկին ՝ «Սեպահանին» ու դուրս մնաց հետագա պայքարից:«Սանաթ Նավթի» գլխավոր մարզիչ ,63 ամյա պորտուգալացի մասնագետ Ալֆրեդո Կասիմիրոն,առաջնահերթ համարելով Իրանի բարձրագույն խմբում Աբադանի թիմի տեղի պահպանման հարցը,գավաթային այս խաղում թիմի հիմնական կազմի մի շարք խաղացողների,այդ թվում ՀՀ ազգային հավաքականի պաշտպան Վալերի Ալեքսանյանին հանգստանալու հնարավորություն էր տվել:

Ներկայումս,նախավերջին ՝ 17-րդ տեղում ընթացող «Սանաթ Նավթը» ,Իրանի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում ,հունվարի 13-ին արտագնա խաղում ուժերը կչափի Թեհրանի «Նավթի» հետ,որը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:Իրանի գավաթի խաղարկությունում պայքարը շարունակող հայկական մյուս ակումբը՝ Իսպահանի «Զոբ Ահանը»,որի կազմում ներկայումս վարձավճարով հանդես են գալիս Հայաստանից հրավիրված 2 խաղացողներ՝ դարպասապահ Գեւորգ Կասպարովն ու իվուարցի հարձակվող Ֆոֆանա Բեկոն,հունվարի 30-ին քառորդ եզրափակչում մրցելու է «Պերսեպոլիսի» հետ:Այս զույգի հաղթողը փետրվարի 26-ին նախատեսված կիսաեզրափակչի խաղում կհանդիպի Գիլանի «Դամաշի» հետ:

©2013 Armenian Soccer

back to top