Rate this item
(0 votes)

Կամո Հովհաննիսյանը «Ալանիայի» հետ պատրաստվում է մեկնել Թուրքիա

ՌԴ-ի պրեմիեր լիգայի առաջնությունում 19 տուրից հետո նախավերջին ՝ 15-րդ տեղում ընթացող Վլադիկավկազի «Ալանիան»,որի կազմ նոր մրցաշրջանում պատրաստվում է տեղափոխվել ՀՀ ազգային հավաքականի եւ «Փյունիկի» 20 ամյա պաշտպան Կամո Հովհաննիսյանը,հունվարի 15-28-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայի Բելեկ քաղաքում:Երիտասարդ ֆուտբոլիստը առայժմ մասնակցում է հունվարի 6-ից Երեւանում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մարզումները վերսկսած «Փյունիկի» պարապմունքներին,եւ ըստ նախնական պայմանավորվածությամբ «Ալանիային» կմիանա Թուրքիայում կազմակերպելիք վերոհիշյալ ուսումնամարզական հավաքի ժամանակ:

Նկատենք,որ Վալերի Գազաեւի գլխավորած  «Ալանիան» Բելեկում պլանավորում է 3 ստուգողական հանդիպում ունենալ:Հունվարի 19-ին Գազաեւի թիմը ուժերը կչափի Ղազախստանի 1-ին խմբի առաջնության առաջատարներից մեկի ՝ Ուստ-Կամենագորսկի «Վոստոկի», հունվարի 23-ին ՝ Գերմանիայի ռեգիոնալ (4-րդ լիգայի) առաջնության մասնակից ՝ «Հոմբուրգի»,իսկ հունվարի 27-ին էլ՝ Մոլդովիայի բարձրագույն խմբի մասնակից  «Ռապիդ Չիսինաուի» հետ:Հավելենք նաեւ,որ «Ալանիայի» խաղացողները հունվարի 13-ին կհավաքվեն Մոսկվայում,ուր համակողմանի բուժզննում կանցնեն:

©2013 Armenian Soccer

back to top