Rate this item
(0 votes)

Աշոտ Բարսեղյան. «Մենք երբեք չենք թերագնահատում մեր մրցակիցներին»

Երևանում ՀՀ բարձրագոււյն խմբի 24-րդ առաջության 18-րդ տուրում «Միկայից»  0:2 հաշվով կրած   պարտությունից հետո  հետախաղյա մամուլի ասուլիսում    լրագրողների հարցերին պատասխանելիս Կապանի«Գանձասրա- Կապան»  թիմի գլխավոր մարզիչ  Աշոտ Բարսեղյանը  այսպես արտահայտվեց իր սաների ելույթի  վերաբերյալ.
«Շնորհավորում եմ «Միկային»  տոնած հաղթանակի կապակցությամբ: Հոգնած էինք, հավանաբար լավ չէինք վերականգնվել: Շարժում չկար: Թիմի տղաները իրենց այդքան էլ լավ չէին զգում: Չնայած, որ դարձյալ խաղում էինք «Միկայի» հետ: Այս խաղում չկարողացանք գոլային իրական պահեր ստեղծել, մինչդեռ գավաթային խաղում դրա պակասը չունեինք: Ինչ վերաբերվում է մրցակցին թերագնահատելուն, ապա ասեմ, որ մենք երբեք չենք թերագնահատում մեր մրցակիցներին: «Միկայի» կազմում նախորդ խաղի համեմատ փոփոխություններ կային: Մեզ հիմա մնում է վերլուծել խաղը, ճիշտ հետևություններ անել և շարժվել առաջ»:


©2016 Armenian Soccer

back to top