Rate this item
(0 votes)

Ալեքսանդր Պետրոսյան. ««Գանձասար-Կապանն» իմ թիմն է»

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Կապանի <Գանձասար-Կապանի>> հետ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգել է բազմափորձ կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Պետրոսյանը:
Պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո նա ակումբի մամուլի ծառայոթւյանը  տված հարցազրույցում խոսել է կնքված գործարքի մասին.
< Գոհ եմ, որ երկարաձգել եմ պայմանագիրս 1 տարով:  <Գանձասար-Կապանն>  իմ թիմն է: Բոլոր մտքերս կապված են միայն այս թիմի հետ: Ուրախ եմ, որ շարունակելու եմ ելույթներս այստեղ: Զգում եմ, որ պետք եմ այս թիմին: Պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի կարողանամ օգնել թիմին: Ճիշտն ասած չեմ մտածել այլ ակումբ տեղափոխվելու հնարավոր տարբերակների մասին, այնպես է, որ ինձ համար առաջնայինը Գանձասար-Կապանն>  է  >:
Կապանյան թիմի 5 համարը նշել է նաև, որ այս թիմում իրեն բավականին երջանիկ է զգում. <<Դրամական կողմ ինձ համար այդքան էլ մեծ նշանակություն չունի, կարևորն այն է, որ երկարաձգել եմ պայմանագիրս: Թիմի հետ եմ և շարունակում եմ իմ գործը:  <Գանձասար-Կապանում> ես  երջանիկ եմ: Արդեն քանի տարի է խաղում եմ այս թիմում ու երջանիկ եմ, ասեմ ավելին շարունակելու եմ այդպիսին լինել> :


©2016 Armenian Soccer

back to top