Rate this item
(0 votes)

Նարեկ Բեգլարյան. «Վստահ եմ, որ այն կոլեկտիվը, որը մենք ունենք, չունի Հայաստանի և ոչ մի ակումբում»

30-ամյա Նարեկ Բեգլարյանը Կապանի <Գանձասար-Կապանի> երկրպագուներին իր գոլերով կուրախացնի ևս մեկ տարի:
Ակումբը ևս 1 տարով   երկարաձգել է պայմանագիրը փորձառու գոլահարի հետ:   
Ակումբի մամլո ծառայությանը տված հարցազրույցում Բեգլարյանը խոսել է այդ մասին.
<Ամենակարևորը թիմում իշխող մթնոլորտն է, որը գլխավոր պատճառներից մեկը դարձավ, մրցելույթներս այս թիմում շարունակելու համար: Ինչ վերաբերվում է այլ ակումբ տեղափոխվելուն, ապա ասեմ, որ Հայաստանում ոչ էլ հետաքրքրում է, որևէ այլ տարբերակ: Որովհետև վստահ եմ, որ այն կոլեկտիվը, որը մենք ունենք, չունի Հայաստանի և ոչ  մի ակումբ>:
Բեգլարյանը խոսել է նաև <Գանձասար-Կապանի>  նկատմամբ   ունեցած  իր համակրանքի մասին. < Կապանյան թիմն ինձ դուր է գալիս: Ամեն ինչ ընթանում է իր հունով, իսկ դա ամենակարևոր բանն է: Կաշխատեմ ևս մեկ տարի իմ գոլերով ուրախացնել կապանյան թիմի երկրպագուներին: Ամենակարևորն այն է, որ թե ֆուտբոլային և թե մարդկային առումով ակումբի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ մենք մեզ շատ լավ զգանք>>:  
Կապանյան թիմի գործող ֆուտբոլիստներից Նարեկ Բեգլարյանը ամենամոտն է դառնալու ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Նրանից շատ <Գանձասար-Կապանի>   կազմում գոլ խփել են Արսեն Ավետիսյանն ու Արթուր Քոչարյանը, համապատասխանաբար 26 և 34 գոլ , իսկ ահա Բեգլարյանը խփած 22 գոլով Քոչարյանից ետ է մնում 12-ով:
Այն հարցին, թե կկարողանա առաջիկա մեկ տարում գերազանցել այդ ռեկորդը, Բեգլարյանը պատասխանում է ժպիտով. < Ռեկորդներ գրանցել իր կարիերայում ցանկանում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ, սակայն  ավելի լավ կլինի, եթե չեմպիոն դառնանք, քան թե ռեկորդներ գրանցենք>:


©2016 Armenian Soccer

back to top