Rate this item
(0 votes)

ՀՀ երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպանը համալրեց «Գանձասար-Կապանի» կազմը

Այսօր՝  հուլիսի 20-ին Երևան - Բուրգաս չվերթով երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի մեկնեց Կապանի  «Գանձասար-Կապանը»:Այս  մասին  տեղեակցում են  կապանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Բուլղարիայում նախատեսված է անցկացնել ստուգողական 4 հանդիպում: Մրցակիցները դեռ ճշտվում են: Թիմի գլխավոր մարզիչ  Աշոտ Բարսեղյանը հավաքին է հրավիրել 21 ֆուտբոլիստի:
«Գանձասար-Կապանի» կազմում Բուլղարիա է մեկնել նաև Երևանի «Ուլիսի» նախկին ավագ, ՀՀ երիտասարդական հավաքականի ու «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը: Վերջինս մեկ տարվա պայմանագիր է կնքել իր նոր թիմի հետ: Հիշեցնենք, որ Ալեքսանյանի վերջին ակումբը եղել է Արմավիրի «Տորպեդոն»:


©2016 Armenian Soccer

back to top