Rate this item
(0 votes)

Զավեն Բադոյանը՝ ՀՀ Բարձրագույն խմբի 24-րդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Armenian Soccer կայքի վարկածով ՀՀ Բարձրագույն խմբի 24-րդ առաջնության լավագույն ֆուտբոլիստը՝ Զավեն Բադոյանն է

Zaven Badoyan

Armenian Soccer ֆուտբոլային կայքը, որն արդեն 11 տարի է ինչ գոյություն ունի, կայքի այցելուների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով հերթական անգամ որոշեց կայքի վարկածով ՀՀ առաջնության լավագույն մարզչին ու ֆուտբոլիստին: Կայքի փորձագետների կողմից առաջադրվել էին հետևյալ 3 թեկնածուները, որոնցից էլ ի վերջո ընտրվեցին լավագույնները: Լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում ՝

 

1. Զավեն Բադոյան, ՀՀ գավաթակիր Երևանի «Բանանցի» և ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան

2. Միհրան Մանասյան, ՀՀ չեմպոին Երևանի «Ալաշկերտի » հարձակվող, ՀՀ առաջնության լավագույն ռմբարկու

3. Դավիթ Մանոյան, ՀՀ բրոնզե մեդալակիր Երևանի «Փյունիկի» և ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան:

 

Հունիսն 7-ից անցկացվող հարցման արդյունքներն ամփոփվեցին այսօր՝ հուլիսի 20-ին: Armenian Soccer կայքի վարկածով «ՀՀ Բարձրագույն խմբի 24-րդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ ազգային հավաքականի և ՀՀ գավաթակիր Երևանի «Բանանցի» կիսապաշտպան ԶԱՎԵՆ ԲԱԴՈՅԱՆՆ, ով գործեց բարձր վարպետությամբ, օգտավետությամբ ու արդյունավետությամբ: Հարցման մասնակիցների 36,3 տոկոսը քվեարկել է այս երիտասարդ կիսապաշտպանի օգտին: Նա Armenian Soccer կայքի կողմից կպարգևատրվի հատուկ հուշամրցանակով:

 

Ստացած ձայնների 34,8 տոկոսով 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է ՀՀ չեմպիոն «Ալաշկերտի» գոլահար, ՀՀ առաջնության լավագույն ռմբարկու և «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր Միհրան Մանասյանը:

 

Անընդհատ հետապնդող վնասվածքներից վերջապես ձերբազատված ՀՀ ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանն էլ հարցվան մասնակցողների կողմից ստացած 28,8 տոկոս ձայնով եզրափակել է լավագույնների եռյակը:

 

Images: FC Banants

©2016 Armenian Soccer

back to top