Rate this item
(0 votes)

Աբրահամ Խաշմանյանը ՀՀ Բարձրագույն խմբի 24-րդ առաջնության լավագույն մարզիչ

Armenian Soccer կայքի վարկածով ՀՀ Բարձրագույն խմբի 24-րդ առաջնության լավագույն մարզիչը՝ Աբրահամ Խաշմանյանն է

Abraham Khashmanyan

Armenian Soccer ֆուտբոլային կայքն, որն արդեն 11 տարի է ինչ գոյություն ունի, կայքի այցելուների շրջանում անցկացված հարցման արդյունքներով հերթական անգամ որոշեց կայքի վարկածով ՀՀ Բարձրագույն Առաջնության լավագույն մարզչին ու ֆուտբոլիստին: Կայքի փորձագետների կողմից առաջադրվել էին հետևյալ 3 թեկնածուները, որոնցից էլ ի վերջո ընտրվեց լավագույնը: Լավագույն մարզիչ անվանակարգում ՝

 

1.Աբրահամ Խաշմանյան, ՀՀ չեմպիոն՝ Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

2.Վարդան Բիչախչյան, ՀՀ փոխչեմպիոն ՝ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ

3.Վարուժան Սուքիասյան, Երևանի «Արարատի» և ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

 

Հունիսն 7-ից անցկացվող հարցման արդյունքներն ամփոփվեցին այսօր՝ հուլիսի 20-ին: Armenian Soccer կայքի վարկածով «ՀՀ Բարձրագույն խմբի 24-րդ առաջնության լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆՆ, ով մեր կայքի կողմից արդեն 2-րդ անգամ է ճանաչվում ՀՀ առաջնության լավագույն մարզիչ: Նա ժամանակին նման բարձր պատվի էր արժանացել նաև Երևանի «Արարատում» աշխատելիս: Այս անգամ հարցման մասնակիցների 58,2 տոկոսը քվեարակել է Աբրահամ Խաշմանյանի օգտին: ՀՀ գործող չեմպիոնի գլխավոր մարզիչը Armenian Soccer կայքի կողմից կպարգևատրվի հատուկ հուշամրցանակով:

 

2-րդ տեղը զբաղեցրել է ՀՀ փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն, ով ստացել է ձայնների 21,8 տոկոսը:

 

Լավագույն եռյակը եզրափակել է ՀՀ ազգային հավաքականի և ՀՀ 24-րդ առաջնության ընթացքում Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պարտկանությունը կատարած Վարուժան Սուքիասյանը: Նրան էլ բաժին է հասել հարցմանը մասնակցածների ձայնների 20 տոկոսը:

 

Images: TotalFootball

©2016 Armenian Soccer

back to top