Rate this item
(0 votes)

Մեսսին ու Ռոնալդուն կրկին լավագույնների ցանկում

Կրկին Մեսսին ու Ռոնալդուն հավականում են մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

L. Messi

Հուլիսի 18-ին ՈւԵՖԱ-ն հրապարակել է ՈՒԵՖԱ-ի վարկածով 2015/2016թթ մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն հավակնող 10 թեկնածուների անուններն, որոնցից էլ օգոստոսի 25-ին կընտվի լավագույնը: ՈՒԵՖԱ-ի վարկածով մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակն այս տարի հանձնվելու է արդեն 6-րդ անգամ: Նշենք, որ 6-րդ անգամ անընդմեջ այս նշանակալի իրադարձությանն ու լավագույնի որոշման քվեարկությանը Հայաստանը ներկայացնելու պատիվը վստահվել է armenian-soccer.com կայքին:

Հիշեցնենք, որ այդ պատվավոր մրցանակը 2011թ սահմանվել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի նախաձեռնությամբ՝ եվրոպական մարզական հրատարակությունների ասոցիացիայի (ESM) հետ համագործակցությամբ: Նախորդ 5 տարիներին պատվաբեր մրցանակի դափնեկիրներ են դարձել՝ 2011թ և 2015թ ՝Լիոնել Մեսսին (Արգենտիան, Բարսելոն), 2012թ՝Անդրես Ինիեստան (Իսպանիա, Բարսելոն), 2013թ՝ Ֆրանկ Ռիբերին (Ֆրանսիա, Բավարիա) և 2014թ՝ Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, Ռեալ): Այս անգամ ՈՒԵՖԱ-ի վարկածով մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի 10 թեկնածուների շարքում են (ըստ այբենական կարգի)՝

1. Գարեթ Բեյլ, «Ռեալ» Մադրիդ, Ուելսի հավաքական
2. Ջանլուիջի Բուֆոն, «Յուվենթուս», Իտալիայի հավաքական
3. Անտուան Գրիզման, «Ատլետիկո» Մադրիդ, Ֆրանսիայի հավաքական
4. Տոնի Կրոոս, «Ռեալ» Մադրիդ, Գերմանիայի հավաքական
5. ԼիոնելՄեսսի, «Բարսելոն», Արգենտինայի հավաքական
6. Թոմաս Մյուլլեր, «Բավարիա», Գերմանիայի հավաքական
7. Մանուել Նոյեր, «Բավարիա» Գերմանիայի հավաքական
8. Պեպե, «Ռեալ» Մադրիդ, Պորտուգալիայի հավաքական
9. Կրիշտիանու Ռոնալդու, «Ռեալ» Մադրիդ, Պորտուգալիայի հավաքական
10. Լուիս Սուարես, «Բարսելոն», Ուրուգվայի հավաքական:

Ժյուրիի կազմում ընդգրկված են ՈՒԵՖԱ-ին անդամակցող բոլոր երկրների ֆեդերացիաների լրագրողների 1-ական ներկայացուցիչներ: Ժյուրիի յուրաքանչյուր անդամ նշել է իր կարծիքով մրցաշրջանի լավագույնների հնգյակը: Դրանցում յուրաքանչյուր 1-ին տեղի համար ֆուտբոլիստը ստացել է՝ 5, 2-րդ տեղի համար՝ 4, 3-րդի՝3, 4-րդի՝ 2, և 5-րդ տեղի համար՝1 միավոր:Նախնական ցուցակում ընդգրկված 37 ֆուտբոլիստներից 27-ը տեղ չգտան մրցաշրջանի Եվրոպայի ֆուտբոլիստի 10 թեկածուների շարքում և դուրս մնացին հետագա մրցպայքարից:

10 լավագույններն անցել են 2-րդ փուլ, որտեղ քվեարկության արդյունքներով օգոստոսի 5-ին կընտրվեն 3 լավագույնները: Օգոստոսի 25-ին ընտրության եզրափակիչ՝ 3-րդ փուլում, Եվրոպայի Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության ժամանակ Մոնակո հրավիրված ժյուրիի անդամ նույն լրագողների անմիջական մասնակցությամբ էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով իրական ժամանակով կատարվող քվեարկությամբ 3 թեկածուներից կընտրվի ՈՒԵՖԱ-ի վարկածով մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը:

 

Images: ©Armenian Soccer

©2016 Armenian Soccer

back to top