Rate this item
(0 votes)

Աշոտ Բարսեղյան.«Թողեք հանգիստ ֆուտբոլ խաղանք»

ՀՀ բարձրագույն խմբի 25-րդ առաջնության 3-րդ տուրի «Փյունիկ-«Գանձասար-Կապան» խաղից հետո մամլո ասուլիսին ներկայացավ «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն , ով այսպես մեկնաբանեց հանդիպման ընթացքը.
«Անցած խաղին «Փյունիկի»  հանդեպ անարդարություն էր եղել, բոլորս տեսանք, այսինքն դա անարդարություն չէր, պարզապես ոչ կոմպիտենտ որոշումներ էին։ Այս խաղին մենք շատ դժգոհ ենք մրցավարությունից, որ անարդար որոշումներ կայացրին։
Դժգոհ եմ նրանց որոշումներից, մենք անպայման կդիտենք խաղի տեսագրությունը։ Ամեն դեպքում պետք է արդար լինի, սենց չի կարելի։ Նույնիսկ խաղի մասին չեմ ուզում խոսել, որովհետև  5-րդ րոպեին դեղին քարտ և ցույց է տալիս, որ երեք տեղ խախտել է կանոնները։ Ամբողջ թիմի մոտ երեք անգամ գնդակ չէր եղել, նա ոնց կարող էր երեք խախտում անել, որ չորրորդին էլ դեղին ստացավ: Հաջորդ դրվագում մենք կարծում էինք պետք է 11 մետրանոց նշանակի, բայց կարմիր քարտ է ցույց տալիս։
Մենք լավ թիմ ենք, լավ պատրաստված։ Պետք չէ մեզ հետ այդպես վարվել։ Թողեք հանգիստ ֆուտբոլ խաղանք։ Եթե ազնիվ հաղթանակ է ես շնորհավորում եմ։ Հնարավոր է ես սխալվում եմ, քանի որ խոսում եմ էմոցիաների տակ, բայց մենք անպայման կդիտենք տեսագրությունը և համապատասխան գործողություններ կանենք»։


©2016 Armenian Soccer

back to top