Rate this item
(0 votes)

Ռոման Բերեզովսկին չմասնակցեց «Մալագայի» հետ հանդիպմանը

Երեկ,Իսպանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Դինամոն» ստուգողական խաղում 1:0 հաշվով պարտության է մատնել «Մալագայի» 2-րդ թիմին:Նախապես հայտարարված էր,որ 2-րդ խաղակեսում «Դինամոյի» դարպասը պաշտպանելու է ՀՀ ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին,սակայն ռումինացի մարզիչ Դան Պետրեսկուն նախընտրեց,որպեսզի ողջ հանդիպման ժամանակ «Դինամոյի» դարպասը պաշտպանի վնասվածքից հետո շարք վերադարձած Ռդ ազգային հավաքականի դարպասապահ Անտոն Շունինը:Ուշագրավը թերեւս այն է,որ Պետրեսկուն 2-րդ խաղակեսի սկզբում փոխարինեց խաղադաշտում եղած «Դինամոյի» 11 ֆուտբոլիստներից 10-ին,ու միայն դարպասապահ Շունինը չփոխարինվեց:


©2013 Armenian Soccer

back to top