Rate this item
(0 votes)

Աշոտ Մանուչարյան․«Ֆուտբոլիստները շատ էին տրվում էմոցիաներին, որն էլ խանգարում էր նրանց»

ՀՀ 1-ին   խմբի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում  <Գանձասար-Կապան-2> -ը երեկ  Երևանում հյուրընկալվեց  ստուգատեսի  մինաձնյա առաջատար <Բանանց-2>-ին։ Կապանյան թիմը մրցակցին զիջեց  1:3 հաշվով։ Խաղից հետո իր տպավորությունների ու մտորումների մասին պատմեց  <Գանձասար-Կապան-2> -ի գլխավոր մարզիչ Աշոտ Մանուչարյանը․
- Ի՞նչ կասեք խաղի մասին։
- Ընդհանուր առմամբ լարված խաղ ստացվեց։ Հիմնականում կոշտ պայքար էր ընթանում։ Ֆուտբոլիստները շատ էին տրվում էմոցիաներին, որն էլ խանգարում էր նրանց։ Առաջին խաղակեսում թիմի խաղը ստացվում էր, իսկ երկրորդ խաղակեսից՝ դժգոհ եմ։
- Ի՞նչը ձեզ չէր գոհացնում։
- Խաղացողների մոտ հոգնածություն էր նկատվում։ Բայց գոլ խփելու ցանկությունը շատ մեծ էր։ Նրանք նետվում էին առաջ մոռանալով պաշտպանության մասին։ Դրա համար էլ պատժվեցինք։
- Առաջին թիմից որոշ տղաները մասնակցեցին այս հանդիպմանը։ Նրանց մասին ի՞նչ կասեք։
- Նրանց ելույթները բավարար եմ գնահատում։ Կային դրվագներ, որտեղ լավ էին գործում, բայց կային նաև իրավիճակներ, որտեղ պասիվ էին։
- Ի՞նչ հետևություններ պետք է անեք այս խաղից։
- Անպայման կվերլուծենք, կնայենք։ Մեր հիմնական սխալները թույլ ենք տալիս ստանդարտ իրավիճակների խաղարկման ժամանակ։ Չգիտես ինչու, ֆուտբոլիստները կորցնում են ուշադրությունը։ Հիմնականում կենտրոնացվածության պակասի պատճառով ենք գոլեր բաց թողնում։ Բայց կշտկենք, կաշխատենք։ Լավ կլինի։


©2016 Armenian Soccer

back to top