Rate this item
(0 votes)

Ղուկաս Պողոսյանը հունվարի 25-ին կվերադառնա Երեւան


Արդեն հայտնել ենք,որ ՀՀ երիտասարդական հավաքականի եւ «Փյունիկի» 18 ամյա կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը հունվարի 1-ին օրերին Մյունխենում ծնկի վիրահատության ենթարկվեց,ներկայումս վերականգնողական բուժման կուրս է անցնում Գերմանիայում:Ինչպես մեր թղթակցին տեղեկացրին «Փյունիկի» մամւոլի ծառայությունից պատանի ֆուտբոլիստը այս ուրբաթ՝ հունվարի 25-ին կվերադառնա Երեւան:Նա սկզբնական շրջանում փոքր ծանրաբեռնվածությամբ կաշխատի մարզասրահում եւ լողավազանում,իսկ փետրվարին Կիպրոսի ուսումնամարզական հավաքի ժամանակ նախ կմարզվի անհատական ծրագրով,ապա ընդհանուր խմբի հետ:Նկատենք,որ առայժմ Գերմանիայում են գտնվում «Փյունիկի» եւս 2 խաղացող՝ Դավիթ Մանոյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը,ովքեր վիրահատությունից հետո շարունակում են դեռ վերականգնողական կուրսը:«Փյունիկը» հունվարի 20-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:Մինչեւ փետրվարի 1-ը տեւելիք այս հավաքի ընթացքում Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ նախատեսում է 2 ստուգողական խաղ անցկացնել. Փետրվարի 25-ին ՝ Մարտունու «Ալաշկերտի»,իսկ հավաքի վերջին օրն էլ ՝ «Ուլիսի» հետ:




©2013 Armenian Soccer

back to top